From Wikipedia, the free encyclopedia
Ձի (յունիկոդ` ♘♞), շախմատի խաղաքար։ Ուժով մոտավորապես հավասար է փղին։ Գտնվելով խաղատախտակի կենտրոնական դաշտերից մեկում` ձին միաժամանակ կարող է գրոհել մինչև 8 դաշտ, եզրին՝ մինչև 4, իսկ անկյունում՝ 2։ Կողմերը խաղը սկսում են երկուական ձիերով։ Սկզբնախաղում ձիերը զբաղեցնում են b1 և g1 (սպիտակ ձիեր), b8 և g8 (սև ձիեր) դաշտերը։
Ենթակատեգորիա | խաղաքար, հիպոգոնալ | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Շախմատային նոտագրություն | N |
Ձին կարող է տեղափոխվել իր խաղաքարով չզբաղեցված ցանկացած դաշտ, եթե այն գտնվում է հայերեն Լ տառի մյուս ծայրին (այսինքն՝ սկզբում ձին տեղափոխվում է երկու դաշտ հորիզոնական կամ ուղղահայաց ուղղություններով, այնուհետև մեկ դաշտ՝ նախնական ուղղությանը ուղղահայաց)։
Ձին ուժով մոտավորապես հավասար է փղին կամ երեք զինվորներին։ Երեք ձիերը մոտավորապես հավասար են թագուհուն կամ երկու նավակներին։
Ձիու արժեքը զգալիորեն մեծանում է փակ դիրքերում, որտեղ մյուս խաղաքարերի (թագուհու, նավակի և փղերի) հեռահարությունը սահմանափակ է։
Ինչպես և երկու արքաներով ու փղով վերջնախաղերում, միայնակ ձին ի վիճակի չէ մատ հայտարարելու մրցակցի արքային, սակայն արքան, ձին և փիղը մերկ արքային մատ հայտարարել կարող են։ Եթե առկա են արքա և երկու ձիեր, ապա նրանք միայնակ արքային մատ կարող են հայտարարել միայն մրցակցի կոպիտ սխալի դեպքում։
«Ձիով քայլ անել» դարձվածքը նշանակում է անել անսպասելի քայլ, արարք, գտնել հանկարծակի լուծում։ Այս արտահայտությունը հաճախ է օգտագործվում կենցաղային խոսքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.