Ձեգամ
գետ Ադրբեջանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ձեգամ (ադրբ.՝ Zəyəmçay), Զացամյայ, Զազեմսու, Զակամ, Զեզամ, Զեկամ, Զեղամ, Զյագամ, Լոբնաս, Լոփնաս, Լուբանաս, Լուբնաս, Լուփնաս, Ձազամ, Զեղամ, Կուր գետի աջակողմյան վտակը։ Սկիզբ է առնում Գանձակի լեռնահամակարգի կենտրոնական հատվածից, Սևանա լճի հյուսիս-արևելյան կողմում գտնվող Կարաարխաջ լեռնագագաթի փեշերից։ Գրեթե միշտ հոսում է հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Վերին հոսանքի շրջանում արագահոս է և փրփրալից, իսկ ստորին հոսանքը դանդաղահոս է։ Ամռանը նրա ջրերը օգտագործվում են ոռոգման համար և հաճախ մայր գետին չեն հասնում։ Մ. Բարխուդարյանը նույնացնում Է Լոփնաս[1] կամ Լուբնաս գետի հետ, նրա ափին դնելով Խաղխաղ քաղաքը։ Լ. Մելիքսեթ-Բեկի կարծիքով Ձեգամ նախկին Բերգուջ (Սագիմ) գետն է («Վրաց աղբյուրները...») էջ 63, ծան 4)[2]։
Remove ads
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads