հայ պատմաբան From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Սահակի Օգանեսով [ծնվել է 1927 թվականի մարտի 8, գյուղ Միրզիկ (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում)-1984 թվականի մարտի 30, Երևան], հայ խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1977 թ.), պրոֆեսոր (1982 թ.)։ ԽՄԿԿ անդամ՝ 1948 թվականից։ 1950 թվականին ավարտել է Բաքվի համալսարանը, 1953 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների դասախոսների դասընթացները։ 1953-1962 թվականներին և 1965-1967 թվականներին դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1962-1965 թվականներին եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բաժնի պետ։ 1967 թվականից աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկական մասնաճյուղում, 1979 թվականից՝ կուսպատմության սեկտորի վարիչ։ Գիտական աշխատությունները նվիրված են ԽՄԿԿ պատմության հարցերին, մասնավորապես զարգացած սոցիալիզմի պայմաններում կուսակցության ղեկավար դերի պրոբլեմին։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1967 թ.), «Հավերժ միասին» (1978 թ., ռուսերեն) կոլեկտիվ աշխատությունների ստեղծմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 511)։ |
Հրանտ Օգանեսով | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1927 |
Մահացել է | 1984 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.