հեղափոխական և պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ (Մնացական) Մկրտչի Թավաքալյան (1892, Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ հեղափոխական, պետական գործիչ, 1920 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 1921 թվականի փետրվարի 25-ը եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահ[1]։
Հրանտ Թավաքալյան | |
Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց |
---|---|
Մասնագիտություն՝ | պետական գործիչ, քաղաքական գործիչ և հեղափոխական |
Ծննդյան օր | 1892 |
Ծննդավայր | Մադրասա, Շամախիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Ծնվել է 1892 թվականին Բաքվի նահանգի Մադրասա գյուղում։ Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտելուց հետո վերադարձել է Մադրասա և զբաղվել ուսուցչությամբ։ 1917 թվականին ընդունվել է Կիևի առևտրի ինստիտուտը, այնուհետև ուսումը շարունակել Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[2]։
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Կիևի զինվորական կոմիտեի անդամ, 1918-1919 թվականներին եղել է Հայկական գործերի կոմիսարիատի ներկայացուցիչը Ցարիցինում և Աստրախանում։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին։ 1920 թվականի հունվարին Ռուսաստանի կոմկուսի Անդրկովկասյան երկրային կոմիտեի կողմից աշխատանքի է ուղարկվել Հայաստան։ Բանտարկվել է Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ազատվել է բանտից։ 1920-1921 թվականներին եղել է Երևան քաղաքի և գավառի հեղկոմի նախագահը։ 1921 թվականին նշանակվել է կոմկուսի Երևանի գավառային կոմիտեի քարտուղար[3]։
1921 թվականից մինչև 1923 թվականը եղել է ՀԿ(բ)Կ Զանգեզուրի գավառային կոմիտեի քարտուղար։ 1923 թվականի սեպտեմբերին գործուղվել է ԱՄՆ՝ Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) աշխատանքները կազմակերպելու նպատակով։ 1924 թվականի օգոստոսին հեռացվել է կոմկուսի շարքերից և Արտակարգ հանձնաժողովի միջոցով մեկուսացվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.