Հրամայական եղանակ

From Wikipedia, the free encyclopedia

Հրամայական եղանակի (լատին․՝ modus imperativus) բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, թելադրանք, կոչ, պատվեր, հորդոր, խնդրանք։ Պաղդասար Դպիրն այս եղանակն անվանել է աղաչական եղանակ[1]։

Հրամայական եղանակն ունի միայն եզակի ու հոգնակի թվերի երկրորդ դեմքի բայաձևեր։

Ժամանակակից հայերենում հրամայական եղանակի բայաձևերը կազմվում են ԻՐ, Ա և ՈՒ վերջավորություններով։ Հրամայական եղանակի հոգնակի բայաձևերը կազմվում են Եք վերջավորության միջոցով[2]։

Ա և Ե խոնարհման և կրավորական բայերի եզակի հրամայականը կազմվում է առաջին հիմքով, մյուս բայերինը՝ երկրորդ (կատարյալի) հիմքով։ Ա խոնարհման բայերի եզակի հրամայականը կազմվում է ա, պատճառական բայերինը՝ ու, իսկ Ե խոնարհման բայերինը՝ պարզ և սոսկածանցավոր, ինչպես նաև Ա խոնարհման սոսկածանցավոր բայերինը՝ իր վերջավորությամբ։

Մանրամասն տեղեկատվություն Եզակի թիվ, Հոգնակի թիվ ...
Եզակի թիվՀոգնակի թիվ
գրի՛րգրե՛ք
հասի՛րհասե՛ք
հեռացի՛րհեռացե՛ք
կարդա՛կարդացե՛ք
մոտեցրու՛մոտեցրե՛ք
Փակել

Օրինակ՝

  • Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով... (Ավետիք Իսահակյան)
  • Մի հավատար ստվերներին, հենվիր միայն քեզ վրա,
Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա։ (Ավետիք Իսահակյան)

Արգելական հրամայական

Ժխտական (արգելական) հրամայականը կազմվում է մի մասնիկով[3], օրինակ՝

  • Դու մի՛ հավատա ժպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին... (Հովհաննես Թումանյան)

Ծանոթագրություններ

Տես նաև

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.