Ըղձական եղանակ

From Wikipedia, the free encyclopedia

Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման իղձ, ցանկություն, այսինքն՝ այնպիսի գործողություն, որի կատարումը (կամ չկատարումը) ցանկալի, սպասելի է խոսողի համար[1]։ Ժամանակակից հայերենում ըղձական եղանակը կազմվում են առաջին հիմքով և համապատասխան դիմաթվային վերջավորություններով։ Ըղձական եղանակն ունի երկու պարզ ժամանակաձև՝ ըղձական ապառնի և ըղձական անցյալ։

Ըղձական ապառնի

Ըղձական ապառնին ցույց է տալիս կատարելի գործողության իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -եմ, -ես, -ի, -ենք, -եք, -են վերջավորություններ ավելացնելով։

Եզակի երրորդ դեմքում Ե խոնարհիչը հնչյունափոխվում է Ի-ի։

  • Ա խոնարհման բայերի ըղձական ապառնին կազմվում է անորոշ դերբային -ամ, -աս, -ա, -անք, -աք, -ան վերջավորություններ ավելացնելով։
Մանրամասն տեղեկատվություն Եզակի թիվ, Հոգնակի թիվ ...
Եզակի թիվՀոգնակի թիվԵզակի թիվՀոգնակի թիվ
1-ին դեմքտեսնեմտեսնենքգնամգնանք
2-րդ դեմքտեսնեստեսնեքգնաս գնաք
3-րդ դեմքտեսնիտեսնենգնագնան
Փակել

Օրինակ՝

  • Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։
  • Գերեզմանըս անհայտ լինի,
Վերաս քամին շառաչե,
Վերաս խաչ, քար թող չըլինի,
Մենակ ուռին հառաչե... (Ավետիք Իսահակյան)
  • Ա՜խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։ (Հովհաննես Թումանյան)

Ըղձական անցյալ

Ըղձական անցյալը ցույց է տալիս անցյալում կատարելի իղձ, ցանկություն։

  • Ե խոնարհման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշ դերբայի հիմքին ավելացնելով -եի, -եիր, -եր, -եինք, -եիք, -եին վերջավորությունները։
  • Ա խոնահման բայերի ըղձական անցյալը կազմվում է անորոշի հիմքին ավելացնելով -այի, -այիր, -ար, -այինք, -այիք, -ային վերջավորությունները։
Մանրամասն տեղեկատվություն Եզակի թիվ, Հոգնակի թիվ ...
Եզակի թիվՀոգնակի թիվԵզակի թիվՀոգնակի թիվ
1-ին դեմքտեսնեիտեսնեինքգնայիգնայինք
2-րդ դեմքտեսնեիրտեսնեիքգնայիրգնայիք
3-րդ դեմքտեսներտեսնեինգնարգնային
Փակել

Օրինակ՝

  • Երնեկ դըրա ոտը կոտրեր՝ Չըգար հաներ մեզ մեր տանից։ (Հովհաննես Թումանյան)

Տես նաև

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.