From Wikipedia, the free encyclopedia
Հունգարական հեղափոխություն, Ավստրիական կայսրությունից անկախության և ժողովրդավարական հասարակարգի հաստատության համար մղվող պայքար Հունգարիայում։ 1848 թվականի եվրոպական հեղափոխական ալիքի մաս է կազմում։ Սկսվել է 1848-ի մարտի 15-ին, Պեշտի ժողովրդական ապստամբությամբ։ Ապստամբությունը գլխավորում էին Շ.Պետեֆին և Պ. Վաշվարին։
Ապստամբության ընթացքում ընդունվեց ժողովրդավարական ռեֆորմների ծրագիր («Տասներկու կետեր»), իշխանությունն անցավ ժողովրդավարական ուժերից կազմված Հասարակության փրկության կոմիտեին, ստեղծվեցին Ազգային գվարդիայի ջոկատներ։ Մարտի 17-ին Ֆերդինանդ I կայսրը ստիպված նշանակեց «Անկախ հունգարական կառավարություն», որի մեջ մտավ նաև (դեմոկրատների կողմից) է. Կոշուտը (ֆինանսների նախարար)։ Պետական ժողովն անցկացրեց ռեֆորմներ (ճորտատիրական իրավունքի, կոռի և տասանորդի, կալվածատիրական դատարանի և այլնի վերացում), մտցրեց ընդհանուր հարկադրում, հռչակեց Հունգարիայի անկախությունը ֆինանսական և ռազմական հարցերում, սակայն ոչ անջատ Հաբսբուրգների կայսրությունից։
Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր։ Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական Ռուսաստանի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել։
1848-1849 թվականների ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին սպանված տասներեք արադյան նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոշ Լազարը հայ էին։ Նրա ամենանշանավոր գործիչը դարձավ Լայոշ Կոշութը, որին հաջողվեց ստեղծել ուժեղ բանակ, պարտության մատնել ավստրիացիներին և դուրս քշել երկրից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 666)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.