From Wikipedia, the free encyclopedia
Հունգարական խորհրդային հանրապետություն (հունգ.՝ Magyarországi Tanácsköztársaság), Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված կարճատև ինքնավար կոմունիստական պետություն Հունգարիայում[1]։ Համարվում է 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված երկրորդ սոցիալիստական պետությունը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բուդապեշտ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Խորհրդային, սոցիալիտական հանրապետություն | |||
Պետության գլուխ | Բելա Կուն (1919) | |||
Կառավարիչ | Սանդոր Գարբայ (1919) | |||
Պատմություն | ||||
- Հիմնում | 21 մարտի, 1919 (ինտերբելում) | |||
- Սահմանադրություն | 23 հունիսի, 1919 | |||
- Կազմալուծում | 1 օգոստոսի, 1919 |
Հաջորդել է Հունգարիայի ժողովրդական Հանրապետությանը և գոյությունը պահպանել է 1919 թվականի մարտի 21-ից մինչև նույն թվականի օգոստոսի 1-ը։
1919 թվականի մարտի 21-ին կայացավ երկու կուսակցությունների միավորումը Հունգարիայի սոցիալիստական կուսակցության մեջ։ Նույն օրը հռչակվեց ՀԽՀ, և կազմվեց առաջին կառավարությունը՝ Հեղափոխական կառավարական խորհուրդը (ՀԿԽ)։ Խորհուրդը ազգայնացրեց արդյունաբերական ձեռնարկությունները, տրանսպորտն ու բանկերը, ավելացրեց բանվորների աշխատավարձը, մտցրեց 8-ժամյա աշխատանքային օր, բռնագրավեց 57 հա-ից ավելի մասնավոր կալվածքներ, ստեղծեց կարմիր բանակ։
Պետության ղեկավարը հանդիսանում էր հունգարացի կոմունիստական գործիչ Բելա Կունը։ Չի ճանաչվել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից։
Գոյության ընթացքում ռազմական հակամարտությունների մեջ է մտել Ռումինիայի և Հարավսլավիայի թագավորությունների հետ։
Հունգարական Խորհրդային Հանրապետությունը դե ֆակտո զրկված է եղել անկախ արտաքին քաղաքականություն վարելուց և կատարել է Կրեմլի հրահանգներն ու հրամանները՝ հետապնդելով միմիայն վերջինիս շահերը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.