Հուգո Պրեյս (Հուգո Պրոյս, գերմ.՝ Hugo Preuß, հոկտեմբերի 28, 1860[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - հոկտեմբերի 9, 1925[1][2][3], Wedding, Միտտե, Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի իրավաբան, լիբերալ (ազատական) գաղափարների հետևորդ, Վեյմարյան սահմանադրության հիմնադիր հայր, Ֆիլիպ Շեյդեմանի կառավարությունում ներքին գործերի ռայխմինիստր։
Հուգո Պրեյս (գերմ.՝ Hugo Preuß) | |
Վայմարյան Հանրապետության ներքին գործերի նախարար | |
1919 փետրվարի 13 - 1919 հունիսի 20 | |
---|---|
Կուսակցություն՝ | Գերմանական դեմոկրատական կուսակցություն և Ազատամտության միություն |
Կրթություն՝ | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան, HU Berlin և Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և հեղինակ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 28, 1860[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 9, 1925[1][2][3] (64 տարեկան) |
Վախճանի վայր | Wedding, Միտտե, Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Թաղված | Urnenfriedhof Gerichtstraße[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Զավակներ | Ernst Preuß? |
Կենսագրություն
Պրեյսը ծնվել էր հրեա առևտրականների ընտանիքում։ 1879 թվականից ուսումնասիրել է իրավագիտություն Բեռլինի Հումբոլդտի և Հայդելբերգի համալսարաններում։ 1883 թվականին հանձնել էր պետական քննություն և նույն թվականին էլ պաշտպանել հռոմեական իրավունքի մասին թեկնածուական դիսերտացիան Գյոթինգոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1889 թվականին Բեռլինի համալսարանում ստացել էր դոցենտի աստիճան։ 1906 թվականին ստացել էր պրոֆեսորի կոչում Բեռլինի Բարձրագույն տնտեսական դպրոցում, իսկ 1918 թվականին դարձել դրա ռեկտորը։
Իր ուսուցիչ Օտտո ֆոն Գիրկեյի նման Պրեյսը պետության ծագման օրգանական և կոոպերատիվ տեսության կողմնակիցն էր։ Ինքնակառվարման հարցերի վերաբերյալ իր իդեալը պրուսական ռեֆորմատոր (բարեփոխիչ) Հենրիխ Ֆրիդրիխ Կարլ Շտեյնն էր։ 1895 թվականին Պրեյսը լիբերալներց (ազատականներ) ընտրվել էր Բեռլինի քաղաքային խորհրդում, 1910-ից մինչև 1918 թվականներին բեռլինյան մագիստրատի պատվավոր խորհրդականն էր։ 1918 թվականին դարձել էր գերմանական դեմոկրատական կուսակցության համահիմնադիր։ 1919-1925 թվականներին ընտրվել էր Պրուսիայի տարածքային ժողովում և պրուսական լանդտագում։ Նա հարում էր Առաջադիմական ժողովրդական կուսակցության ձախ թևին։ 1918 թվականի նոյեմբերի 15-ին նոյեմբերյան հեղափոխությունից հետո նշանակվել էր կայսերական ներքին գործերի գերատեսչության պետական քարտուղար՝ հանձնարարություն ունենալով մշակել կայսերական սահմանադրության նախագիծ։ Ժողովրդական խորհրդի լիազորներն այդ պաշտոնում դիտարկում էին Մաքս Վեբերի թեկնածությունը, բայց նա հրաժարվել էր այդ պաշտոնից, հավանաբար, հեղափոխությունը չընդունելու պատճառով։ Պրեյսը իր հերթին գտնվում էր Ռոբերտ Ռեդսլոբի պառլամենտարիզմի (պառլամենտական համակարգ) տեսության ազդեցության տակ։ 1919 թվականի փետրվարի 3-ին Պրեյսի առաջարկած սահմանադրական նախագիծը մերժվել էր պահպանողականների կողմից քննադատության ենթարկվելուց հետո, պայմանավորված, որ այն նմանություններ ուներ Պաուլսկիրխի սահմանադրոյթյան, այլ ոչ թե 1848-1850 թվականների պրուսական սահմանադրության հետ։
Ֆիլիպ Շեյդմանի կառավարությունում 1919 թվականի հունիսից Պրեյսը զբաղեցնում էր ներքին գործերի ռայխմինիստրի պաշտոնը։
Հետագայում նացիոնալ-սոցիալիստներն օգտագործել են Պրեյսի հրեական ծագումը Վեյմարյան հանրապետությունը վարկաբեկելու և նրա սահմանադրությունը «հակագերմանական» անվանելու համար։
2005 թվականից Հուգո Պրեյսի անունն է կրում նոր կամուրջը, որը կառուցվում էր գերմանական մայրաքաղաքի կառավարական թաղամասում։
Հիմնական աշխատություններ
- Gemeinde, Staat, Reich, 1889
- Stadt und Staat, 1909
- Zur preussischen Verwaltungsreform, 1910
- Deutschlands republikanische Reichsverfassung, 1921
- Um die Weimarer Reichsverfassung, 1924
- Staat, Recht und Freiheit. Aus vierzig Jahren deutscher Politik und Geschichte, Tübingen 1926 (Gesammelte Aufsätze von Hugo Preuß, hrsg. von Theodor Heuss)
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.