հայ լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Յուսուֆ Քարշ (անգլ.՝ Yousuf Karsh, դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…], Մարդին, Թուրքիա[4] - հուլիսի 13, 2002[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ), կանադահայ հայտնի լուսանկարիչ։ Լուսանկարված անձանց թվում են Եղիսաբեթ II-ը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա՝ Չերչիլին պատկերող լուսանկարը։
Յուսուֆ Քարշ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 23, 1908[1][2][3][…] |
Ծննդավայր | Մարդին, Թուրքիա[4] |
Մահացել է | հուլիսի 13, 2002[1][2][3][…] (93 տարեկան) |
Մահվան վայր | Բոստոն, ԱՄՆ |
Գերեզման | Notre-Dame Cemetery |
Քաղաքացիություն | Կանադա և Հայաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Կայք | karsh.org |
Ստորագրություն | |
Yousuf Karsh Վիքիպահեստում |
Յուսուֆը (հայկական անունը Հովսեփ էր) ծնվել է Մարդին քաղաքում, Օսմանյան կայսրության հարավարևելյան շրջանում[5]։ Ցեղասպանության ժամանակ 14 տարեկան տղա է եղել, ընտանիքը ենթարկվել է հալածանքի, իսկ քույրը սովից մահացել է։ 1922 թվականին ընտանիքով փախել են Հալեպ։ Շուտով ծնողները Յուսուֆին ուղարկել են Կանադա՝ քեռի Նաղաշի մոտ ապրելու ու նոր կյանք սկսելու։ Վերջինս հմուտ լուսանկարիչ էր[6]։ Այստեղ Քարշը կրթություն է ստացել և աշխատել Նաղաշի ստուդիայում։ Նաղաշը, տեսնելով Յուսուֆի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոսթոն՝ լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ սովորելու։
4 տարի անց վերադարձել է Կանադա և Օտտավայի կենտրոնում ստեղծել սեփական ստուդիան։ Շուտով նրա աշխատանքները գրավել են բազմաթիվ հայտնի մարդկանց, սակայն նա էլ ավելի հայտնի է դարձել Ուինսթոն Չերչիլին Օտտավա կատարած այցի ժամանակ լուսանկարելուց հետո։ Միջազգային Who’s Who («Ով ով է») ցանկում ընդգրկված 100 ամենանշանավոր մարդկանցից Յուսուֆը լուսանկարել է 51-ին։
Քարշի առաջին կինը եղել է Սոլանժ Գոթիեն (1902−1961), ում հետ ամուսնացել է 1939 թվականին[7][8]։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1933 թվականին Օտտավայի Լիթըլ թատրոնում, որտեղ Սոլանժը հայտնի դերսանուհի էր։ Գոթիեն ծնվել է Ֆրանսիայի Տուր քաղաքում և մանուկ հասակում Կանադա արտագաղթել[9]։ Նա մահացել է 1961 թվականին քաղցկեղից[9]։
Երկրորդ անգամ ամուսնացել է Էստրելիտա Մարիա Նախբարի հետ, ով բժշկական հոդվածների հեղինակ էր[10]։ Հարսանիքի ժամանակ նրանց պսակադրել է Նյու Յորքի կաթոլիկ արքեպիսկոպոսական թեմի եպիսկոպոսի օգնական Ֆուլթոն Ջոն Շին։ 1972 թվականից մինչև 1992 թվականը նրանք ապրել են Օտտավայի Շատո Լորիե հյուրանոցի երրորդ հարկի լյուքս համարում[11][12]։ Երեխաներ չեն ունեցել[7][13]։
1992 թվականի հունիսին, 83 տարեկան հասակում փակել է Շատո Լորիեում գտնվող իր արվեստանոցը[14] և 1997 թվականին մեկնել Բոսթոն[15]։ Մահացել է 2002 թվականի հունիսի 13-ին Բոսթոնի Բրիգամ և կանանց հիվանդանոցում՝ վիրահատությանը հաջորդած բարդացումների պատճառով[16][17]։ Հուղարկավարութոյւնը տեղի է ունեցել Օտտավայում[17], տեղի Նոտր Դամ գերեզմանոցում[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.