բժիշկ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Կարպիսի Սարկավագյան (օգոստոսի 18, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի Կրծքային վիրաբուժության բաժանմունք վարիչ։
Ծնվել է | օգոստոսի 18, 1955 (68 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Կոչում | բժշկական գիտությունների թեկնածու և դոցենտ |
Պարգևներ |
Հովհաննես Սարկավագյանը ծնվել է 1955 թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի թիվ 78 միջնակարգ դպրոցում 1962-1972 թվականներին, որից հետո՝ 1972-1978 թվականներին, սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Բուժական գործ ֆակուլտետում, 1978-1979 թվականներին ուսումը շարունակել է նույն բուհի ինտերնատուրայում և ստացել վիրաբույժի որակավորում։
1989–1994 թվականներին կամավոր մեկնել է Ստեփանակերտ, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջան (Դրմբոն), գործուղվել Հայաստանի Նոյեմբերյանի, Իջևանի, Սիսիանի, Արարատի շրջաններ, որտեղ մասնակցել է վիրավոր ազատամարտիկների բուժօգնության աշխատանքներին[1]։
Վերապատրաստվել է ԱՄՆ-ի Բոստոնի և ՌԴ Սանկտ-Պետերբուրգի բժշկական համալսարանների ասպիրանտուրաներում[2]։
Որպես վիրաբույժ՝ 1978-1982 թվականներին աշխատել է Արագածի և Արարատի շրջանային հիվանդանոցներում։ 2006 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2010 թվականից հանդիսանում է Եվրոպայի կրծքային վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
Մոտ 50 տպագիր աշխատանքի հեղինակ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.