Հովհաննես Մկրտչի գլխատումը
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Մկրտչի գլխատումը, իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարը՝ նկարված 1608 թվականին Մալթայում։ Նրա ստորագրությամբ միակ հայտնի նկարը։
Հովհաննես Մկրտչի գլխատումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1608[1] |
բարձրություն | 361 սանտիմետր[2] |
լայնություն | 520 սանտիմետր[2] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա) |
հավաքածու | Սուրբ Հովհաննես տաճար (Վալետա)[2] |
հիմնական թեմա | beheading of John the Baptist? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/caravagg/10/62behead.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Beheading of Saint John the Baptist by Caravaggio Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է Հովհաննես Մկրտչի մահապատիժը Սալոմեի ներկայությամբ, որը նրա գլխի համար պատրաստել է ոսկե սկուտեղ։ Կողքին կանգնած կինը նույնացվում է Հերոդիասի հետ կամ պարզապես պատահական վկա է և սարսափով նայում է, թե ինչպես վերակացուն հրամայում է դահճին մահապատժի ենթարկել Հովհաննեսին՝ գլուխը դաշույնով կտրելով[3][4]։ Այս տեսարանը, որը հայտնի է իտալացի արվեստագետների և մասնավորապես Կարավաջոյի մոտ, Աստվածաշնչում հիշատակվում է միայն կողմնակիորեն և ավելի հավանական է վերցված է «Ոսկե առասպելից»[5]։
Ինչպես Կարավաջոյի ուշ շրջանի աշխատանքները, նկարին բնորոշ է նվազագույն դետալներ և ռեկվիզիտ[6]։ Կտավի չափերը թույլ են տվել պատկերել կերպարներին մոտավոր և բնական մեծությամբ, չնայած նկարի զգալի մասը իրենից դատարկ տարածություն է ներկայացնում[7]։
Ջոն Վարիանոյի «Կարավաջո՝ ռեալիզմի արվեստ» (2006) գրքի համաձայն՝ նկարի համար ֆոն է ծառայել բանտի պատկերը[8]։
Կտավը որպես զոհասեղանային նկար[9] նկարվել է 1608 թվականին մալթական Հիվանդախնամների միաբանության պատվերով, որի ասպետն է դարձել նույն թվականին Կարավաջոն[10], այն վարպետի զոհասեղանային նկարներից ամենամեծն է[10]։ Նկարվելուց ի վեր այն գտնվում է Մալթայի Սուրբ Հովհաննեսի տաճարում, որի համար և ստեղծվել էր։ Միաբանությունում ծառայությունը Կարավաջոյի համար երկար չի տևել․ շուտով նա հանցագործության համար կրկին հայտնվում է բանտում, սակայն նրան հաջողվում է փախչել կղզուց[4]։ Միաբանություն ընդունվելուց հետ կես տարի անց նա հեռակա կարգով զրկվել է Մալթայի ասպետի սանի կոչումից «փթած գարշահոտ օրգան» ձևակերպմամբ։ Հանդիսությունը կայացել է Օրատորիայի դահիլճում, որտեղ գտնվում էր Կարավաջոյի ստեղծագործությունը[4][11]։
Հովհաննես Մկրտչի գլխատման թեման նկարիչը շարունակել է հաջորդ աշխատանքներում։ Դրանցից մեկը գտնվում է Լոնդոնի ազգային պատկերասրահում, իսկ մյուսը՝ Մադրիդի թագավորական պալատում։ Հնարավոր է՝ Կարավաջոն մտադրություն ուներ նկարերից մեկը նվեր ուղարկել Միաբանության մեծ մագրստրոսին՝ Ալոֆ դե Վինյակուրին նրա ներմանը արժանանալու համար, բայց այդ մասին հստակ տեղեկություններ չկան[12]։
«Հովհաննես Մկրտչի գլխատումը» մեզ է հասել շատ վատ վիճակում[13], վերականգնվել է միայն 1950-ական թվականներին Հռոմի 1955-1956 թվականների ցուցահանդեսի համար՝ նկարի վրա նշանակալի ուշադրություն հրավիրելով[14]։
Վերականգնման աշխատանքների ժամանակ նկարի վրա հայտնաբերվել է հեղինակի ստորագրությունը[15]՝ խորհրդանշորեն տեղադրված վիրավոր Հովհաննեսի արյան լճակում․ այն անմիջապես դարձել է վիճաբանության առարկա։ Ոմանք կարծում են, որ Կարավաջոն ստորագրել է f. Michelang.o (որտեղ f-ն նշանակում էր նրա պատկանելությունը Միաբանաության եղբայրությանը)[16], բայց ավելի տարածված է կարծիքը, որ ստորագրությունն ասում է «Ես՝ Կարավաջոն եմ դա արել»՝ նկատի ունենալով, հնարավոր է, հանցագործության խոստովանությունը՝ 1606 թվականին Ռանուչո Թոմասոնիի սպանությունը, որի պատճառով նկարիչը ստիպված է եղել փախչել Հռոմից[17][18][19].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.