Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, աստվածաբան, պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ։
Հովհաննես Վահագնի Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | 1980 թվականի մարտի 5 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2000), Երևանի պետական համալսարան (2002) և ՊԿԱ (2002) |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (2020) |
Մասնագիտություն | աստվածաբան |
Աշխատանք | ԵՊՀ ռեկտոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան (Ալեք Մանուկյան փողոց, 1 շենք) |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կենսագրություն
Հովհաննես Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի մարտի 5-ին քաղաք Երևանում։Մինչև 1996 թվականը սովորել, ապա ավարտել է Երևանի թիվ 149 օտար լեզուների վարժարանը, իսկ 2000 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը։ 2002 թվականին խորացրել է իր գիտելիքները աստվածաբանության մեջ և ավարտել նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Զուգահեռ սովորել է նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման դպրոցում և ստացել պետական ծառայողի որակավարում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի և դոցենտի որակավարում[1]։
2003 թվականից ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս։ Դասավանդել է Վ. Բրյուսովի պետական լեզվաբանական և Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարաններում, իսկ 2006-2008 թվականներին՝ Գավառի պետական համալսարանում, 2014 թվականին` Հայաստանի ամերիկյան համալսարանում։ 2014 թվականին հիմնադրել է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետազոտական կենտրոնը։
2018 թվականի մայիսի 21-ից մինչև 2019 թվականի փետրվարի 14-ը աշխատել է որպես Հայաստանի կրթության և գիտության փոխնախարար։
2021 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն թվականի դեկտեմբերի 17-ին ընտրվել է ԵՊՀ ռեկտոր[2]։
Անդամակցում է գիտական մի շարք կազմակերպությունների։
Քաղաքական գործունեություն
2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի կազմում ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։
Գիտական գործունեություն
Մեկ մենագրության և միջազգային հեղինակավոր ամսագրերում հրատարակված քառասունից ավելի գիտական հրապարակումների հեղինակ։
Մասնագիտական վերապատրաստումներ
Հունվար - Օգոստոս, 2005 թ․ Կրոնագիտության ամբիոն, Կալիֆորնիայի համալսարան, Սանտա-Բարբարա, Հավաստագիր 2005 թ. Կրոնական բազմախոհությունը ԱՄՆ ինստիտուտի ուսուցման վերաբերյալ
Հունվար - Մայիս, 2008 թ․ Երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագիր (JFDP), Վանդերբիլթի համալսարան, Նաշվիլ, Թենեսի
Հունվար 2010 թ.- դեկտեմբեր 2011 թ. ՀՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա
Հունիս - Հուլիս, 2010 թ. Քեմբրիջի հյուընկալության ծրագիր, հետազոտող, Քեմբրիջի համալսարանի Հիսուսի քոլեջ, Մեծ Բրիտանիա
Նոյեմբեր 2010 թ. - Հունվար 2011 թ. Գերմանական ակադեմիական աջակցության հետդոկտորական ծրագիր, Տյուբինգենի համալսարան, Գերմանիա
Հունվար 2010 թ. - Դեկտեմբեր 2011 թ. ՀՀ արտաքյին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց
Հունիս - հուլիս, 2012 թ. ԱՄՆ Յեյլի համալսարանի աստվածաբանության դպրոցի այցելու հետազոտող
Փետրվար - մայիս, 2013 թ. ԱՄՆ Յեյլի համալսարանի աստվածաբանության դպրոցի այցելու հետազոտող
Մայիս - հուլիս, 2014 թ. Կրոնական և էթնիկ բազմազանության ուսումնասիրության Մաքս Պլանկի ինստիտուտ, Գոտինգեն, Գերմանիա
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.