From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական գիրը (նաև Հարապպյան այբուբեն) նշանների հավաքածու է, որը ստեղծվել է Հարապպայի քաղաքակրթության կողմից Կոտ Դիջիի և զարգացած Հարապպյան ժամանակաշրջանների ընթացքում Ք․ա․ 35-րդ և 20-րդ դարերի միջև ընկած հատվածում։ Արձանագրություններից շատերը չափազանց կարճ են։ Պարզ չէ, թե այս նշանները կազմում էին գիր, որը օգտագործվել է լեզուն արձանագրելու համար, և թե արդյոք այդ հնդկական նշաններով կազմված գրային համակարգը վիճահարույց էր, թե ոչ։ Չնայած բազմաթիվ վերծանման փորձերի[1], այն ապակոդավորված չէ և նրա հիմքում ընկած լեզուն հայտնաբերված չէ։ Ոչ մի հայտնի երկլեզու արձանագրություն չկա։ Այս գիրը ժամանակի ընթացքում ոչ մի էական փոփոխություն ցույց չի տալիս։
Հարապպյան նշանների կնիքով առաջին տպագրությունը եղել է 1875 թ․-ին Ալեքսանդեր Կունինգամի նկարում[2]։ Այդ ժամանակից ի վեր շուրջ 4000 արձանագրություններ են հայտնաբերվել, դրանցից որոշները այնքան հեռվից էին գալիս, որքան Միջագետքն էր։ Վաղ 1970-ականներին Իրավաթամ Մահադևան հրատարակեց ժողովածու և հնդկական արձանագրությունների բառացանկ, որտեղ ներկայացված էին 3700 կնիքներ և 417 հստակ նշաններ հատուկ կառուցվածքներին համաձայնեցված։ Միջին արձանագրությունը պարունակում է հինգ նիշք, և ամենաերկար արձանագրությունը՝ միայն 17 նիշք։ Նա նաև հաստատեց աջից ձախ գրելու ուղղությունը[3]։
Որոշ գիտնականներ, ինչպիսիք են Գ․Ռ․Հանտերը[4], Ս․Ռ․ Ռաոն, Ջոն Նյուբերրին[5], Իրավաթամ Մահադևան[6][7], Կրիշնա Ռաոն[8], Սաբհաշ Կակը[9] պնդել են, որ բրահմայական գիրը հաջորդականությամբ կապված է հնդկական համակարգի հետ։ Նույնիսկ մինչև 1877 թ․ Կունինգամը, ենթադրելով, որ նա հրատարակել էր Հարապպյան վավերացումը որոշ ժամանակ առաջ ոչ ուշ քան Մ.թ․ա․500 թ․ կամ 400 թ․, փորձել է մեկնաբանել վեց անհայտ նշաններ այդ վավերացումից, ինչպես նաև Բրահմիի ռահվիրաներին առաջարկել է փորձնական ընթերցում[10]։ Ուրիշները, ինչպիսին է Ֆ․ Ռայմոնդ Ալչինը, ինչ-որ չափով զգուշորեն աջակցում էին հավանականությանը[11][12], և նույնիսկ կոնսենսուսի տեսության շատ կողմնակիցներ, ըստ որի՝ Բրահմի հավանականությունը ծագել է արամերենի ազդեցությունից, ամբողջությամբ չեն բացառում հնդկական գրի որոշ ազդեցությունը՝ սպասելով նոր ապացույցների հայտնաբերմանը, որոնք կարող են լուսավորել Բրահմիի մութ ու վաղ անցյալի պատմությունը[13]։ Մեկ այլ հնարավոր տարբերակը հնդկական ավանդույթի շարունակականության համար հարավային և կենտրոնական Հնդկաստանի մեթալիթյան մշակույթին բնորոշ գրաֆիտյան նշաններն են։ Սա հավանաբար չի հանդիսանում լեզվական գիր, բայց կարող է որոշակիորեն համընկնել հնդկական սիմվոլների հավաքածուի հետ[14][15]։
Հնդկական գիրը հարավարևելյան Ասիայի գրային համակարգերի ընդարձակ խումբ է, որի այբուբենները կապված են ծագումնաբանական ընդհանրությամբ ու կերտված միասնական սկզբունքով։ Բացի Հնդկաստանից, Բանգլադեշից, Պակիստանից, Նեպալից և Շրի Լանկայից հնդկական գրի տարատեսակներն այս կամ այն չափով օգտագործվում են նաև հարևան շրջաններում, դա կապված է այդ տեղերում բուդդայական կրոնի ու գրականության տարածման հետ (գլխավորապես մեր թվարկության I հազարամյակ)։ Հնդկական գրի հիմնական տարատեսակները հասնում են մի քանի տասնյակի, ամենահինը հիերոգլիֆայինն է (մ. թ. ա. Ill—II հազարամյակ), որն առայժմ վերծանված չէ։ Վերծանված հնագույն գրային համակարգը վանկագիր բրահմին է։ Հնդկական գիրը բաժանվում է երեք հիմնական ճյուղերի։
Նշանային համակարգերի ավելի վաղ տարբերակները հայտնաբերվել են Վաղ Հարապպյան և հնդկական քաղաքակրթության համատեքստներում, ինչը թվագրված է այնքան վաղ ժամանակների, որքան Ք․ա․ 35-րդ դարն է[16]։ Միջին Հարապպյան ժամանակաշրջանում՝ մոտ Ք․ա․ 2600 թ․-ից Ք․ա․ 1900 թ․, հնդկական նշանները առհասարակ հայտնաբերվել են հարթ մակերեսների վրա, դրոշմակնիքների, ինչպես նաև շատ այլ առարկաների, ինչպիսիք են գործիքների, սեղանների, զարդերի և խեցեղենի վրա։ Այս նշանները կիրառվում էին տարբեր ձևերով, ինչպես օրինակ՝ փորագրությամբ, քանդակագործությամբ, նկարչությամբ, դրոշմագրությամբ, և առարկաները ինքնին նույնպես պատրաստված էին տարբեր նյութերից, ինչպիսիք են ճարպաքարը, ոսկորը, խեցին, տերակոտան, ավազաքարը, պղինձը, արծաթը և ոսկին[17]։
Ք․ա․ 1900 թ․-ից հետո՝ Միջին Հարապպյան քաղաքակրթության վերջին փուլի ավարտից հետո, նշանների պարբերական օգտագործումը ավարտվեց։ Մի քանի Հարապպյան նշաններ եղել են մինչև մոտ Ք․ա․ 1100 թ․(Հնդկաստանի երկաթի դարաշրջանի սկիզբ)։ Գուջարաթի Բեթ Դվարկայի մոտ տեղի ունեցած մերձափնյա հետազոտությունները բացահայտեցին ուշ հնդկական կնիքների առկայությունը, որոնք պատկերում էին 3 գլխանի մի կենդանի, փորագրված հողեղեն նավ, որը հավաստիացված է, որ ուշ հարապպյան գիր է։
Ռուս գիտնական Յուրի Կնորոզովը եզրակացրել է, որ նշանները ներկայացնում են լոգո-վանկային գիր և համակարգչային վերլուծույթան հիման վրա առաջարկել է հիմքում ընկած կցական Դրավիդյան լեզու, որը ամենահավանական թեկնածուն էր[18]։ Կնորոզովի առաջարկը նախորդում էր Հենրի Հերասի աշխատանքին։ Վերջինս առաջարկել է մի քանի նշանների մասին ընթերցելու նյութեր՝ հիմնվելով պրոտո-Դրավիդյան ենթադրության վրա[19]։
Ֆիննացի գիտնական Ասկո Պարպոլան գրում է, որ հնդկական գիրը և Հարապպյան լեզուն ամենայն հավանականությամբ պետք է որ պատկանեն Դրավիդյան ընտանիքին[20]։ 1960-1980 թթ․ Պարպոլան գլխավորում էր ֆիննական թիմ, որը մրցակցում էր Կնորոզովի սովետական թիմի հետ համակարգչային վերլուծությունը օգտագործելով՝ արձանագրությունները հետազոտելու համար։ Հիմնվելով պրոտո-Դրավիդյան ենթադրության վրա՝ նրանք առաջարկեցին ընթերցելիք գրականություն շատ նշանների մասին։ Նրանցից որոշները համաձայնվեցին Հերասի և Կնորոզովի առաջարկած ընթերցանության գրականությունների հետ(ինչպիսին, օրինակ, «ձուկ» նշանը համարժեք է «ձուկ» բառին համապատասխան Դրավիդյան բառ «մին»-ին), սակայն նաև չհամաձայնվեցին մի քանի այլ ընթերցելու նյութերի հետ։ Պարպոլայի մինչև 1994 թ․-ը աշխատանքի ընդգրկուն նկարագրությունը ներկայացված է նրա «Վերծանելով հնդկական գիրը» գրքում[21]։ Թամիի Նադուում ուշ նեոլիթյան քար հատիչի հայտնագործությունը նշանավորվեց հնդկական նշանների հետ, ինչը որոշների համար համարվել է նշանակալից Դրավիդյան նույնականացման համար[22][23]։ Իրավաթամ Մահադևան, ով աջակցում էր Դրավիդյան վարկածին, ասում է․«մենք կարող ենք, հուսով եմ, գտնել Հարապպյան լեզվի պրոտո-Դրավիդյան արմատները և հարավ հնդկական Դրավիդյան լեզուները նման են։ Սա է վարկածը։ Բայց ես չունեմ ցնորք, որը կվերածեմ հնդկական գրի, ոչ էլ ունեմ որևէ ափսոսանք»[24]։
2007 թվականի մայիսին Թամիի Նադու հնագիտության վարչությունը Պումպուհարի մոտ գտնվող Մելապերումպալլամի պեղումների ժամանակ գտել է սլաքի նշաններով կաթսաներ։ Այդ նշանները ունեին ցայտուն նմանություն կնիքների հետ, որոնք հայտնաբերվել էին Պակիստանի Մոհենջո-դարո-ում 1920-ականներին[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.