From Wikipedia, the free encyclopedia
«Հյուսիսային քամի»[1] կամ «Բորեաս» (անգլ.՝ Boreas), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված 1903 թվականին։ Գտնվում է մասնավոր հավաքածուում։
Հյուսիսային քամի | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս |
տարի | 1903 |
ուղղություն | Պրեռաֆայելիտներ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Boreas by John William Waterhouse Վիքիպահեստում |
Նկարը կոչվում է «Բորեաս» («Հյուսիսային քամի»)՝ ի պատիվ հին հունական դիցաբանությունում հյուսիսային քամու աստված Բորեասին։ Կտավում պատկերված է երիտասարդ աղջիկ, որը գնում է ընդդեմ ուժեղ քամու հոսանքի։ Թագավորական ակադեմիայի 1904 թվականի գրաքննության մեջ նկարի սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ.
Ծածանող քամու տակ մոխրագույն և կապույտ հագուստներով աղջիկը անցնում է գարնանային բնատեսարանով, որն առանձնանում է վարդագույն ծաղիկներով և նարցիսներով[2]։ |
1904 թվականից հետո նկարի գտնվելու վայրն անհայտ էր 90 տարի, և նույնիսկ 1989 թվականի Ուոթերհաուսի կենսագրության մեջ նկարը համարվել է «կորած»։ Երբ նկարը 1990-ական թվականների կեսերին վաճառքի է դրվել, դա մեծ աղմուկ է առաջացրել արվեստասեր հասարակության շրջանում։ Նկարի արժեքը աճուրդում հասել է Ուոթերհաուսի կտավների՝ այդ ժամանակների համար ռեկորդային գնի՝ կազմելով £848 500 ֆունտ ստեռլինգ ($1 294 000)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.