Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային խորխորատ (լատին․՝ Chasma Boreale[1][2]), երկար և լայն կիրճ Մարս մոլորակի Հյուսիսային բևեռային գլխարկում, տեղակայված 83° հյուսիսային լայնության և 47,1° արևմտյան երկայնության կոորդինատներով։ Կիրճը, ունենալով մոտ 560 կմ երկարություն, հանդիսանում է Մարսի հյուսիսային բևեռի մոտ գտնվող ամենահետաքրքիր, տեսանելի և առեղծվածային մասերից մեկը։
Հյուսիսային խորխորատի մանրամասն լուսանկարներ հնարավոր եղավ ստանալ ՆԱՍԱ-ի «Մարիներ-9» և «Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր» ԱՄԿ-ների միջոցով։ Գիտնականներին միանգամից հետաքրքրեց այս հսկայական ճեղքվածքի առաջացումը։ Նախնական վարկածների համաձայն, ճեղքը հանդիսանում է հրաբխային գործունեություն, որը հալեցրել է սառույցի շերտը[3], քամու էրոզիայի կամ ինչ-որ աղետային երևույթի հետևանք, որը տեղի է ունեցել 5 - 10 միլիոն տարի առաջ։ Սակայն Տեխասի համալսարանի Գեոֆիզիկայի ինստիտուտից դոկտոր Ջեք Հոլտը, ով հետազոտում էր Մարսի բևեռային գլխարկը SHARAD (Shallow Subsurface Radar) ռադարի միջոցով, համադրելով ստացված տվյալները Մարս Ռեքոնաիսանս Օրբիթեր ԱՄԿ-ից ստացված տվյալների հետ, հանգեց եզրակացության, որ ճեղքը ունի ավելի հին և բարդ ծագում՝
Մարս Ռեքոնաիսանս Օրբիթերի տվյալները ցույց են տալիս, որ ճեղքվածքը առաջացել է շատ ավելի հին սառցե շերտերում, մի քանի միլիարդ տարի առաջ։ Հինավուրց սառցավահանի ձևի պատճառով կիրճը դառնում էր ավելի ու ավելի խորը, իր շուրջը սառույցի շերտերի ավելացմանը համընթաց։ Բևեռային գլխարկի վրա փչող քամիները, հավանաբար խոչընդոտում են, որպեսզի կիրճում սառույց գոյանա, թույլ չտալով նրան լցվել։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
The MRO data clearly show the chasm formed… in a much older ice sheet dating back billions of years. Due to the shape of that ancient sheet, the chasm grew deeper as newer ice deposits built up around it. Winds sweeping across the ice cap likely prevented new ice from building up inside the chasm [so it never filled up][4] |
Քամու մշտական ուղղությունը որոշվում է տեղանքի ռելիեֆով։ Խորխորատի տարածքում փչող քամիները զուգորդվում են հզոր փոշու փոթորիկներով, որոնք ծածկում են սառույցը փոշով, որն էլ իր հերթին նպաստում է սառույցների հետագա հալմանը[5]։
Գիտնականները կարծում են, որ Հյուսիսային խորխորատի զառիվեր պատերը ունեն հինավուրց սառույցե շերտերի երևակումներ։ Նրանց հետագա հետազոտությունը կարող է լույս սփռել Մարսի կլիմայի պատմության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.