From Wikipedia, the free encyclopedia
Հիզեր Էն Միլլս (անգլ.՝ Heather Anne Mills, ծնվել է 1968 թվականի հունվարի 12-ին Օլդերշոթում, Լանկաշիր, Անգլիա), նախկին մոդել, բարեգործ, երաժիշտ Փոլ ՄաքՔարթնիի նախկին կին։
Հիզեր Միլլս Heather Anne Mills | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Օլդերշոթ, Լանկաշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մայրենի լեզու | բրիտանական անգլերեն |
Մասնագիտություն | մոդել, գործարար, վաճառական, ակտիվիստ, ձեռնարկատեր, մեկենաս և ֆոտոմոդել |
Ամուսին | Փոլ ՄաքՔարթնի |
Երեխաներ | Beatrice McCartney? |
Կայք | heathermills.org |
Heather Mills Վիքիպահեստում |
ՄաքՔարթնիի հետ ամուsնության ընթացքում հայտնի էր ինչպես Հիզեր Միլլս ՄաքՔարթնի (Heather Mills McCartney), սակայն, որպես թագավորական կոչում ունեցողի կին, պետք է լիներ լեդի ՄաքՔարթնի[1]։
1993 թվականին Լոնդոնում Հիզերը վրաերթի ենթարկվեց ոստիկանական մոտոցիկլի կողմից և լուրջ վնասվածքներ ստացավ, ինչի արդյունքում զրկվեց ձախ ոտքի մի մասից՝ ծնկից մոտ 15 սմ ներքև։ Ավելի ուշ նա վաճառեց իր պատմությունը News of the World թերթին և ստացված գումարն օգտագործեց Heather Mills Health Trust հիմնադրամի ստեղծման համար, որը վերամշակում է հին պրոթեզները։
Միլլսը հանդիպեց ՄաքՔարթնիին Pride of Britain Awards բարեգործական միջոցառման ժամանակ և 2002 թվականի հունիսի 11-ին նրանք ամուսնացան։ 2003 թվականի հոկտեմբերի 28-ին Միլլսը դուստր ունեցավ՝ Բեատրիս Միլլի (Beatrice Milly McCartney)։ Սկսած 2006 թվականից նրանք ՄաքՔարթնիից առանձին էին ապրում, երբ վերջինս սկսեց երկարատև ապահարզանի գործընթացը, ինչի արդյունքում Միլլսը ստացավ 24 միլիոն ֆունտ ստերլինգ, ապահարզանը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 17-ին[2]։
Միլլսը Vegetarians' International Voice for Animals ղեկավարն է, Limbless Association փոխնախագահը, ինչպես նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան՝ Adopt-A-Minefield ծրագրով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.