Հենրիկ Մալյանի անվան թատրոն
թատրոն Երևանում From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հենրիկ Մալյանի անվան թատրոն, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, հիմնադրվել է 1980 թվականին, Երևանում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Remove ads
Պատմություն
Թատրոնի հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը եղել է Հենրիկ Մալյանը։ Առաջինը բեմականացվել է «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները», որի ռեժիսորը Մալյանն էր։ 1988 թվականից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Ադլերում, Փարիզում, հյուրախաղերով հանդես է եկել Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում։ Թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների.
Թատրոնը ներկայումս ղեկավարում է Մալյանի դուստրը՝ Նարինե Մալյանը։
Remove ads
Դերասաններ
- Մովսես Ստեփանյան
- Լիզա Ազիզյան
- Դավիթ Հակոբյան
- Վարդուհի Ռուշանյան
- Արա Սարգսյան
- Գեորգի Հովակիմյան
- Լևոն Մելոյան
- Լևոն Ղազարյան
- Սամվել Թոփալյան
- Քրիստինա Հովակիմյան
- Աստղիկ Աբաջյան
- Կարինե Ոսկանյան
- Վահագն Գասպարյան
Մրցանակներ
Թատրոնը մասնակցել է միջազգային փառատոների, արժանացել է 8 ոսկե մեդալի և 5 «Արտավազդ» մրցանակի։
Հասցե
Հենրիկ Մալյանի անվան թատրոնը գտնվում է Երևանի կենտրոնում, Վարդանանց փողոցի 18 շենքում։
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads