հայ լրագրող, դիվանագետ, պետական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հենրիկ Ցոլակի Լիլոյան (օգոստոսի 27, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 20, 1999)[1], հայ լրագրող, դիվանագետ, պետական գործիչ։
Հենրիկ Լիլոյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 20, 1999 (66 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, դիվանագետ, պատմաբան և պետական գործիչ |
Երեխաներ | Տիգրան Լիլոյան |
Տիգրան Լիլոյանի հայրը։
Հենրիկ Լիլոյանը ծնվել է 1932 թվականին Երևանում՝ զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956-1963 թվականներին կատարել է լրագրողական աշխատանք, 1963-1965 թվականներին եղել ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ, ապա՝ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնական։ 1965-1967 թվականներին սովորել է ասպիրանտուրայում, Մոսկվայում պաշտպանելով ատենախոսություն 20-րդ դարասկզբի (1904-1914) հայ մամուլի պատմությունից, և ստացել պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967-1970 թվականներին աշխատել է Կենտկոմում՝ որպես միջազգային կապերի սեկտորի վարիչ, ինֆորմացիայի և արտասահմանյան կապերի բաժնի վարիչի տեղակալ[2]։
1989-1991 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.