Remove ads
հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Յակով Նիկիտայի Զարոբյան (նաև՝ Հակոբ, ծնվել է Արդվինում, սեպտեմբերի 25, 1908[1], Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 11, 1980, Մոսկվա, ԽՍՀՄ), Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար (1960-1966)։
Յակով Զարոբյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ[1] | |
Կրթություն՝ | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1938) և Higher party school? (1938) | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | սեպտեմբերի 25, 1908[1] | |
Ծննդավայր | Արդվին, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] | |
Վախճանի օր | ապրիլի 11, 1980 (71 տարեկան) | |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | |
Պարգևներ |
Ընտանիքի հետ միասին, նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղափոխվել է Ռուսաստան։ 1925-1941 թվականներին Խարկովում աշխատել է որպես գործարանային բանվոր։ 1932 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը և սկսել աշխատել «Խարկովի պրոլետար» թերթում, 1932 թվականին՝ ՀամԿ(բ) կ անդամ, 1939 թվականին դարձել է Խարկով ֆաբրիկայի Կուսակցության կոմիտեի քարտուղար, 1949 թվականին՝ այդ բաժանմունքի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ղեկավար։
1950 թվականին դարձել է Հայկական Կոմունիստական կուսակցության Երևանի կոմիտեի Քարտուղար, 1952 թվականի ապրիլ ամսին՝ Հայաստանի Անվտանգության փոխնախարար։ 1953-1958 թվականներին աշխատել է ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, 1958-1960 թվականներին՝ ՀԽԱՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1960-1966 թվականներին եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ 1966-1980 թվականներին եղել է ԽԱՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ, 1954-1966 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԽ պատգամավոր, 1951-1967 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր։
Զարոբյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում, Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա, սկսվեցին 1915 թվականի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան–կոթողի կառուցման աշխատանքները։
Պատերազմի սկզբից և մինչև 1941 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացիների Խարկով մտնելը կուսակցության շրջկոմը և Յակով Զարոբյանը՝ որպես շրջկոմի քարտուղար, ակտիվորեն զբաղվել են ընդհատակի կազմակերպմամբ, պարտիզանական շարժում ծավալելու համար կադրեր պատրաստելով, աշխարհազորի կորպուսի ձևավորմամբ, քաղաքի մատույցներում պաշտպանական կառույցների շինարարության կազմակերպմամբ, արդյունաբերական ձեռնարկությունների և բնակիչների տարհանմամբ։
Զարոբյանը վերջիններից մեկն էր, որ շրջկոմի աշխատակիցների խմբի հետ դուրս եկավ Խարկովից Ստարի Սալտովի ուղղությամբ։ Նրանք հրաշքով փրկվեցին գերի ընկնելուց։ Այդ մասին «Յակով Զարոբյանը և նրա դարաշրջանը» գրքում գրում է նրա որդին՝ Նիկիտա Զարոբյանը։
1966 թվականին նրան հաջորդել է Անտոն Քոչինյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.