պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հենզել Միսակի Առաքելյան (նոյեմբերի 2, 1946, Բռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), պատմաբան, լրագրող, պետական-հասարակական գործիչ։
Հենզել Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1946 (77 տարեկան) |
Ծննդավայր | Բռնակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ պատմության ֆակուլտետ |
Մասնագիտություն | պատմաբան և լրագրող |
Աշխատավայր | Որոտան |
Անդամություն | ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 2-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում։ Տեղում էլ ստացել է ﬕջնակարգ կրթություն։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ԽՄԿԿ կենտկոﬕն առընթեր Բաքվի կուսակցական քառամյա բարձրագույն դպրոցը։ Եղել է «Որոտան» թերթի գրական աշխատող, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ։ ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների ﬕության անդամ է։ 1973 թվականին փոխադրվել է ՀԿԿ Սիսիանի շրջանային կոմիտե, աշխատել պրոպագանդայի և հետո՝ կազմակերպական բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար, 1988-1991 թվականներին՝ առաջին քարտուղար։
1990-1995 թվականներին եղել է ՀՀ գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր[1]։ 1991 թվականին ՀՀ գերագույն խորհրդի կողﬕց ընտրվել է լրատվության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 1992 թվականին նշանակվել է Սիսիանի պոլիտեխնիկուﬕ, 1993 թվականին՝ իր նախաձեռնությամբ ստեղծված պետական քոլեջի տնօրեն, ուր աշխատել է ﬕնչև 2014 թվականը։
Հենզել Առաքելյանը շրջկոﬕ առաջին քարտուղար է աշխատել անցումային շրջանում՝ 1988-1991 թվականներին (պատերազմ, շրջափակում, փախստականներ․․․)։ Չնայած դրան՝ Սիսիանում թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալ-մշակութային ոլորտներում տեսանելի աշխատանքներ են կատարվել[2]։
1988-1990 թվականներին ավարտվել է շրջանի գրեթե բոլոր գյուղերի միացումը hեռախոսացանցին, ասֆալտապատվեցին գյուղեր տանող ճանապարհները (Բռնակոթ, Անգեղակոթ, Լծեն, Բարձրավան, Գորհայք, Ծղուկ, Նորավան), անցկացվել են մի շարք ջրատարներ, սկսվել է նաև Մուխուրթույրան-Սիսիան ջրատարի շինարարությունը, կառուցվել են ﬕ քանի նոր դպրոցներ, մանկապարտեզներ։ Նոր թափ է ստացել բնակարանային շինարարությունը։
Հենզել Առաքելյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Սիսիանի պատմության թանգարանը։ Թանգարանի բակում կանգնեցվել է պատմաբան Նիկողայոս Ադոնցի արձանը։
Բարեկարգվել է Սիսիան քաղաքի Սուրբ Գրիգոր եկեղեցու շրջակայքը, կանգնեցվել են 2 կաթողիկոսների՝ Սիսիան այցելությունը խորհրդանշող հուշակոթողը, երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, թուրքերի դեմ սիսիանցիների հերոսական ինքնապաշտպանության 70-ամյակին նվիրված բարձրաքանդակը, վերանորոգվել են Բռնակոթի, Անգեղակոթի եկեղեցիները, սկսվել են Որոտնավանքի նորոգման աշխատանքները, տեղադրվել է եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-տապանաքարը։ Այդ տարիներին ավարտվել է Երևանյան զբոսայգու շինարարությունը՝ դառնալով սիսիանցիների սիրված զբոսավայրը։
Հրատարակվել են Առաքելյանի «Սիսիան․ տեղեկատու ուղեցույց» (1987), «Սիսիան․ պատմաաշխարհագրական ակնարկ» (1996)[3], «Ուխտագնացություն դեպի Սիսիան» (2017)[4], «Համո Սահյան․ դասականի սիսիանյան «կարկատանները»», «Զանգեզուրի ճակատագիրը։ Նժդե՞հ, թե՞ Մյասնիկյան», «Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանի փոթորկալից կյանքը», «Սիսիանի համառոտ հանրագիտարան» (2002)[5], «Սիսիանի պատմամշակութային արժեքներն ու բնության շնորհները»[6] (2017)[7] և այլ գրքերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.