Որոտան (թերթ)

Հայաստանի օրաթերթ From Wikipedia, the free encyclopedia

«Որոտան», խորհրդային և մասամբ՝ հետխորհրդային թերթ։ Առաջին անգամ Լույս է տեսել 1933 թվականին։

Արագ փաստեր Որոտան, Տեսակ ...
Որոտան
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Երկիր Հայաստան
Կայքvorotantert.am
Փակել

ԽՍՀՄ ժամանակ եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Սիսիանի շրջկոմի և ժողովրդական պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի օրգանը։ 1933—39 թվականներին լույս է տեսել «Սիսիանի հարվածային» անվանումով, 1946—62 թ․թ․-ին՝ «Կոմունիզմի ուղեգիր», 1962—64 թ․թ․-ին՝ «Զանգեզուր»), Սիսիանում։ Լուսաբանում էր շրջանի կուսակցական ու խորհրդային մարմինների գործունեությունը, խմբային ու խորհրդային տնտեսությունների, արդյունաբերական ձեռնարկությունների առօրյան։ Տպագրել է ակնարկներ անվանի համարվող մարդկանց մասին, պատմել է շրջանի մարզական-մշակութային իրադարձությունների մասին, զետեղել բժշկական, իրավաբանական խորհրդատվություններ, քաղաքական և աշխարհագրական տեղեկանքներ, լուրեր գիտության ու տեխնիկայի նորությունների վերաբերյալ։ Գործկոմների և շրջկոմների լուծարումից հետո դադարեցրել է իր տպագրական գործունեությունը։

1997 թվականին թերթը հիմնադրվել է անկախ կարգավիճակով՝ որպես «Որոտան» անկախ թերթ» ՍՊԸ։ Այն հասարակական-քաղաքական, մշակութային պարբերական է։ Ունի իր պաշտոնական կայքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 651

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.