From Wikipedia, the free encyclopedia
Հենզելն ու Գրետելը (անգլ.՝ Hansel and Gretel), առաջին հեռուստաֆիլմն է, որը նկարահանել է Թիմ Բարթոնը Դիսնեյ ստուդիայում, Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա։ Այն նկարվել է ճապոնական Դիսնեյ հեռուստաալիքի համար։ Ֆիլմը ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ՝ Հելոուինի գիշերը այնքան ուշ ժամի, որ շատերը այդպես էլ չեն դիտել այն։ Երկար ժամանակ «Հենզելն ու Գրետելը» համարվում էր կորած[2]։
Հենզելն ու Գրետելը անգլ.՝ Hansel and Gretel | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | կինոֆանտաստիկա, գրական ստեղծագործության էկրանավորում և ֆիլմ-հեքիաթ |
Հիմք | Հենզելն ու Գրետելը |
Թվական | 1983[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թիմ Բարթոն |
Պրոդյուսեր | Ռիկ Հայնրիքս |
Սցենարի հեղինակ | Թիմ Բարթոն |
Տևողություն | 45 րոպե |
Բոլոր դերերը մարմնավորում են ճապոնացի դերասաններ։ Ֆիլմի բեքգրաունդը նույնպես պլանավորված էր ճապոնական կամ Ճապոնիայով հետաքրքրվող ամերիկական հանդիսատեսի համար։ Այսպես, օրինակ, էկրանի վրա հաճախ են հայտնվում խաղալիք-տրանսֆորմերներ, որոնց պատրաստմամբ զբաղվում է Հենզելի և Գրետելի հայրը։ Նրա ստեղծած խաղալիքներից մեկը՝ բադիկը, որը պատկանում էր հերոսներից մեկին, չար մոգության ազդեցության տակ վերածվում է ծրագրավորված ռոբոտի կամ նման մի բան։
Հիմնած է հայտնի հեքիաթի վրա։ Քույր ու եղբայր մոլորվելով, հայտնվում են մարդակեր-կախարդի խրճիթում։ Խաղալիքները, որոնք պատրաստել էր երեխաների հայրը, կախարդը դարձնում է արյունարբու հրեշներ և փորձում է օգնել իր նոր տիրոջը, բռնել Հենզելին ու Գրետելին։ Միայն հույսը դեպի դրականը և կարատեի որոշ իմացությունները օգնում են փրկվել հերոսներին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.