From Wikipedia, the free encyclopedia
«Հարրի և Տոնտո» (անգլ.՝ Harry and Tonto), ռեժիսոր Պոլ Մազուրսկիի դրամատիկական ռոուդ-մուվին, որ թողարկվել է 1974 թվականին։ Գլխավոր դերը կատարել է Արթ Քարնին, որն այդ աշխատանքի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։
Ծերունի Հարրի Կումբսը, որն իր Տոնտո անունով կատվի հետ ապրում է Վերին Վեստ Սայդում գտնվող բնակարանում, հրաժարվում է հեռանալ այնտեղից, երբ նրա տունը ճանաչվում է քանդման ենթակա։ Ոստիկանությունը նրան իր կատվի ու բազմաթոռի հետ բռնի հանում է տնից։ Շքամուտքի մոտ նա հանդիպում է իր որդուն՝ Բյուրտին, որն էլ ծերունուն ապրելու տեղ է տալիս իր տանը։ Տեսնելով, որ իր ներկայությունը դուր չի գալիս որդու կնոջը՝ Էլեյնին, Հարրին որոշում է գտնել վարձով բնակարան։ Անարդյունք որոնումներից հետո նա ստիպված որոշում է կատվի հետ մեկնել Չիկագոյում բնակվող դստեր՝ Շիրլիի մոտ։ Որդին, ենթարկվելով նրա խնդրանքներին, ինքնաթիռի տոմս է գնում, և Հարրին ժամանում է օդանավակայան, որտեղ նրանից պահանջում են հանձնել կատվին։ Դրան ի պատասխան՝ Հարրին գնում է սվտոկայան, որպեսզի Չիկագո մեկնի ավտոբուսով։ Ճանապարհին Հարրին իջնում է ավտոբուսից, որովհետև Տոնտոն պետք է հոգա բնական կարիքը։ 250 դոլարով գնելով օգտագործված մեքենա՝ Հարրին, որի վարորդական իրավունքի ժամկետը վաղուց անցել էր, ինքնուրույն ճանապարհորդության է մեկնում երկրում։
Ճանապարհին Հարրին վերցնում է երկու երիտասարդ ուղեկիցների՝ Աստվածաշնչից մեջբերումներ կատարող մի տղայի ու Ջինջեր անունով մի աղջկա, որոնք մեկնում են հիպիների համայնքը Բոուլդերում (Կոլորադո)։ Շուտով երիտասարդը հեռանում է, և Հարրին ու Ջինջերը ճանապարհը շարունակում են երկուսով։ Իր առաջին սիրո՝ Ջեսսի անունով պարուհու մասին ծերունու պատմությունից հետո աղջիկը նրան համոզում է գնալ այն քաղաքը, որտեղ ապրել է Ջեսին։ Տեղի ծերանոցներից մեկում Հարրին գտնում է արդեն տարեց կնոջ, որը դեմենցիայի պատճառով այդպես էլ չի ճանաչում նրան։ Ջեսիի հետ պարելուց հետո Հարրին շարունակում է ճանապարհը։ Շիրլիին պատկանող գրախանութում նրան դիմավորում է Նորմանը՝ Բյորտի որդին, որը պետք է ծերունուն վերադարձնի Նյու Յորք։ Իր հերթական ամուսնուց բաժանված Շիրլիի հետ բարդ զրույցից հետո Հարրին թոռան ու Ջինջերի հետ մեկնում է իր երկրորդ որդու մոտ՝ Լոս Անջելես։
Հարրին իր մեքենան տալիս է Նորմանին ու Ջինջերին, որպեսզի նրանք հասնեն հիպիների համայնք, իսկ ինքը ճանապարհը շարունակում է ավտոստոպով, նախ՝ շրջիկ առևտրականի, ապա մարմնավաճառի հետ։ Հասնելով Լոս Անջելես՝ Հարրին խաղատուն այցելելուց հետո ձերբակալվում է ոստիկանության կողմից հասարակական վայրում բնական կարիքը հոգալու համար։ Բանտում մի հնդկացի փորձում է բուժել Հարրիի բարձիկաբորբը, և նա իրեն ավելի լավ է զգում։ Բանտից դուրս գալիս Հարրին դիմավորում է նրա կրտսեր որդին՝ Էդդին, որը հորը տանում է իր մոտ՝ ճանապարհին պատմելով բիզնեսում իր հաջողությունների մասին։ Սակայն ծերունին հասկանում է, որ որդին իրականում խնդիրներ ունի, և օգնում է նրան իր թոշակի գումարից։ Հրաժարվելով ապրել Էդդիի մոտ՝ Հարրին բնակարան է գտնում ծովափի մոտ, որտեղ էլ անցկացնում է ազատ ժամանակն իր հասակակիցների հետ։ Մի օր նա նկատում է, որ Տոնտոն առողջական խնդիրներ ունի, և նրան տանում է անասնաբուժական հիվանդանոց մոտ, որտեղ էլ Տոնտոն մահանում է տիրոջ երգի հնչյունների ներքո։ Ծովափի նստարանին նստած՝ Հարրին ափի մոտ նկատում է շիկակարմիր կատվի, որը ջրի երկու կաթիլի պես նման է Տոնտոյին, և վազում է դեպի նա։
Դերասան | Դեր |
---|---|
Արթ Քարնի | Հարրի Կումբս |
Մելանի Մայրոն | Ջինջեր |
Լարրի Հեգմեն | Էդդի Կումբս |
Ֆիլ Բրունս | Բյորտ Կումբս |
Ջոշ Մոստել | Նորման Կումբս |
Էլեն Բյորստին | Շիրլի |
Ջերալդին Ֆիցջերալդ | Ջեսի |
Քլիֆ Դե Յանգ | Բյորտ Կումբս կրտ. |
Պոլ Մազուրսկին ցանկացել է Հարրի դերը տալ Ջեյմս Կեգնիին, սակայն դերասանը հրաժարվել է այդ դերից, ինչպես Լոուրենս Օլիվիեն և Քերի Գրանտը։ Դրանից հետո Մազուրսկին դիմել է Արթ Քարնիին։ Սկզբում Քարնին նույնպես հրաժարվել է, մասամբ այն պատճառով, որ ինքը Հարրիից տասնհինգ տարով երիտասարդ էր, բայց հետո համաձայնել է[7]։
Քարնին, որը ծնվել է 1918 թվականին, ընդամենը 13 տարով է մեծ եղել իր հերոսի որդիներին մարմնավորած դերասաններից՝ Լարրի Հեգմենին և Ֆիլ Բրունսից, ինչպես նաև 14 տարով մեծ է Էլեն Բյորստինից, որը մարմնավորել է նրա դստերը։ «Էմմի» մրցանակի դափնեկիր Բոբ Օ'Բրադովիչի գրիմի շնորհիվ Քարնին տպավորիչ կերպով վերափոխվել է տարեց Հարրիի։
Քարնին նշել է, որ նախքան «Հարրի և Տոնտո» ֆիլմում նկարահանվելն ինքը «երբեք չի սիրել կատուներին», բայց ասել է, որ ֆիլմում կատվի հետ կարողացել է լավ հարաբերություններ հաստատել[8]։
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ներկայացված | Արդյունք |
---|---|---|---|---|
1975 | Օսկար | Տղամարդու լավագույն դերակատարում | Արթ Քարնի | Հաղթանակ |
Լավագույն օրիգինալ սցենար | Պոլ Մազուրսկի և Ջոշ Գրինֆելդ | Անվանակարգ | ||
1975 | Ոսկե գլոբուս | Տղամարդու լավագույն դերակատարում (կատակերգություն կամ մյուզիքլ) | Արթ Քարնի | Հաղթանակ |
Լավագույն ֆիլմ (կատակերգություն կամ մյուզիքլ) | Номинация | |||
1976 | Kinema Junpo Awards | Օտարալեզու լավագույն ֆիլմ | Պոլ Մազուրսկի | Հաղթանակ |
1974 | ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդ | Տասը լավագույն ֆիլմեր | Հաղթանակ | |
1975 | ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակ | Լավագույն օրիգինալ սցենար | Պոլ Մազուրսկի և Ջոշ Գրինֆելդ | Անվանակարգ |
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83 % վարկանիշ 18 գրախոսականների հիման վրա, որոնց միջին միավորը 10-ից of 7,2 է[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.