From Wikipedia, the free encyclopedia
Հարություն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշի գավառակում[1]։ Գտնվում էր Արճեշ քաղաքից 14 կմ հյուսիս֊արևմուտք, սարավանդի վրա։
Գյուղ | |
---|---|
Հարություն | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Արճեշի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Գյուղն իր անվանումը ստացել էր իր մեջ գտնվող Ս․ Հարություն եկեղեցու անունից։
Նախկինում մտնում էր Վասպուրական աշխարհի Քաջբերունիք գավառի մեջ։ 1327 թվականին այստեղ է վախճանվել Հովհաննես վարդապետ Արճիշեցին։ Բնակիչների մեծ մասը կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ, իսկ գյուղն ավերվել է։
Մեծ եղեռնի նախօրեին ուներ 25-30 տուն՝ 250 հայ բնակչով։
Գյուղն ուներ Ս․ Հարություն և Ս․ Աստվածածին անուներով եկեղեցիներ, որոնք կառուցվել են XIII դարի վերջին։ Բնակավայրից 5-6 կմ հեռավորության վրա գտնվում էր Մեծոփա վանքը[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.