Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Արճեշ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր վիլայեթի հյուսիսային կողմում։ Կենտրոնը Արճեշ քաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Արճեշ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Վանի գավառ |
Այլ անվանումներ | Արճեշո գավառ, Արճեշու երկիր, Էրճիշ, Էրջիշ |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | արծկեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Տարածքով մոտավորապես համապատասխանում էր Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Աղիովիտ գավառին։
Տարածվում էր Վանա լճի հյուսիս-արևելյան ծովախորշից մինչև Ծաղկանց լեռները։ Արևելքից սահմանակից էր Բերկրիի գավառակին։ Հանդիսանում է Վանի նահանգի ամենաբարեբեր շրջաններից։ Գավառակը ջրառատ է։ Նրա հյուսիսային մասը լեռնային է, իսկ հարավայինը՝ դաշտային։
Լճամերձ շրջանում՝ մոտ 12 կմ երկարությամբ և 10 կմ լայնությամբ տարածվում է գեղեցիկ դաշտ, որտեղ 1915 թվականի նախօրեին գտնվում էին մի քանի հայկական գյուղեր և Արճեշ քաղաքը։
Արճեշի նշանավոր վայրերից է Զիանփորը, որն հայտնի է իր գեղեցիկ բնությամբ և ծծմբային ջերմուկներով։
Ըստ «Փորձ» ամսագրի Արճեշը Բերկրի գավառակի հետ միասին 1880 թվականին ուներ 50184 բնակիչ, որից քրդեր՝ 25937, հայեր՝ 24250: Ըստ «Մշակ» ամսագրի գավառակն ուներ 26897 հայ, 4000 քուրդ և 2904 թուրք բնակիչ։ Ըստ Վ. Քինեի 1891 թվականին գավառակն ուներ 14774 բնակիչ, որից 9490-ը՝ հայեր, 5284-ը՝ մուսուլմաններ։ Ըստ Վ. Մաևսկու գավառակն 1890-ական թվականներին ունեցել է 14774 բնակիչ, որից հայեր՝ 9490:
Գավառակի հայությունը զգալիորեն տուժեց 1896 թվականի ջարդերի ժամանակ, իսկ 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ ենթարկվեց համատարած կոտորածի։
Բնակչության հիմնական զբաղմունքը խաղողի և պտուղների մշակությունն էր։ Գավառակը հայտնի էր որպես հացահատիկի շտեմարան։
Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, տառեխի որսով, մշակում էին ընտիր հացահատիկ, խաղող, բամբակ, պտուղներ։ Մուսուլմանները գերազաբցապես անասնապահներ էին։
Գավառակը հարուստ էր ձիերով և մանր եղջերավոր անասուններով։
Գավառակում կան պղնձի, երկաթի, քարածխի և կապարի պաշարներ, որոնք չեն արդյունահանվում։
Արճեշը մինչև Մեծ եղեռն ուներ 24 եկեղեցի և քանի վանքեր։
Մինչև 1915 թվականն ուներ 4 վարժարան։
Ըստ «Փորձ» ամսագրի Արճեշը Բերկրի գավառակի հետ միասին 1880 թվականին ուներ 138 գյուղ՝ 4928 տնտեսությամբ, որից հայկական՝ 2248, իսկ քրդական՝ 2680: Ըստ «Մշակ» ամսագրի գավառակն ուներ 152 գյուղ։ Ըստ Վ. Մաևսկու գավառակն 1890-ական թվականներին ունեցել է 122 գյուղ։ Ըստ Ադ-Դօյի 1909 թվականին Արճեշն ուներ 132 գյուղ, որից 44-ը՝ զուտ հայկական, իսկ մյուսներում հայերի հետ ապրում էին այալզգիներ[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.