ամերիկացի գիտնական From Wikipedia, the free encyclopedia
Հարություն Չաքմաքչյան (հոկտեմբերի 20, 1878 կամ 1879, Ադանա, Օսմանյան կայսրություն - մայիսի 22, 1973 կամ մայիսի 21, 1973, Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ), հայ գիտնական։
Հարություն Չաքմաքչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1878 կամ 1879 |
Ծննդավայր | Ադանա, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | մայիսի 22, 1973 կամ մայիսի 21, 1973 |
Մահվան վայր | Jamaica Plain, Բոստոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1908) և Հարվարդի համալսարան (հունիս 1913) |
Մասնագիտություն | պատմաբան, գրող, խմբագիր և քիմիկոս |
Աշխատավայր | Թաֆթսի համալսարան և Հայրենիք |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Երեխաներ | Ալան Հովհաննես |
Հայկական ծագմամբ ամերիկացի կոմպոզիտոր Ալան Հովաննեսի հայրը։
Թաֆթս համալսարանի քիմիայի պրոֆեսոր Չաքմաքչյանը բազմաթիվ գրքերի հեղինակ է մի քանի լեզուներով։ Նրա նշանավոր հրատարակություններից է անգլերեն - հայերեն բառարանը, որն իր տեսակի մեջ առաջինն է ժամանակակից հայոց լեզվում։ Բառարանը դարձել է հայերեն բառարանագրության մնայուն գործ և այսօր էլ պարբերաբար օգտագործվում է[1][2] ։ Նրա մյուս հրատարակությունները ներառում էին Հայաստանի 700 էջանոց պատմությունը։
Չաքմաքչյանը ծնվել է 1878 թվականի հոկտեմբերի 20-ին Ադանա քաղաքում[3][4]։ Նրա ազգանունը նշանակում է «զինագործ»։ Այդ անունը տրվել է իր նախնիներից մեկին, ով հմուտ էր նուրբ փորագրված և զարդարված հրազեն ստեղծելու գործում[5]։ Նրա ծնողներն էին Հովանես Լ. Չաքմաքչյանը և Գոհար Ջանբազյանը, երկուսն էլ ֆերմերներ էին։ Նա սովորել է Ադանայի Աբգարյան վարժարանում, ապա մեկ տարուց ավելի սովորել է Բեյրութի Անտուրա ֆրանսիական միսիոներական քոլեջում։
Չաքմաքչյանը ուսուցչի իր կարիերան և դասավանդելը սկսել է Կեսարիայում (ներկայիս Կայսերիում) և Գիրեսունում[6]։ Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ժամանակ նա դասավանդում էր Բեյրութում։ Այդ ժամանակ նա որոշեց նավով մեկնել Ֆրանսիա։ Այնուհետև տեղափոխվեց Սթեմֆորդ, Կոնեկտիկուտ, և ի վերջո հաստատվեց Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, որտեղ 1905 թվականի աշնանից մինչև 1908 թվականի գարուն սովորեց Հարվարդի համալսարանում, այնուհետև կրկին վերադարձավ Հարվարդ 1912 թվականի փետրվարին[4]։ Չաքմաքչյանը 1909 - 1911 թվականներին աշխատել է նաև որպես «Հայրենիք» թերթի խմբագիր։
Հետագայում նա աշխատել է որպես Թաֆթս քոլեջի քիմիայի և կենսաքիմիայի պրոֆեսոր և կապված է եղել Բոստոնի Թաֆթսի բժշկական դպրոցի հետ։ 1955 թիվականին Չաքմաքչյանը հեռացավ Թաֆթսի համալսարանից՝ որպես պատվավոր պրոֆեսոր[6]։
1910 թվականի մայիսի 28-ին Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում նա ամուսնացավ Մադլեն Սքոթի hետ։ Վերջինս շոտլանդական և անգլիական ծագմամբ ամերիկուհի էր, որն ավարտել էր Ուելսլի քոլեջը[4]։ Նրանք ունեցան մեկ որդի՝ Ալան Հովհաննեսը, որը միջազգային փառքի հասած կոմպոզիտոր է[7]։
Չաքմաքչյանը մահացել է 1973 թվականի մայիսի 22-ին Մասաչուսեթսում, 94 տարեկան հասակում։
Իր գիտական աշխատանքից բացի, 1908 թվականին Չաքմաքչյանը դարձավ «Հայրենիք» թերթի գլխավոր խմբագիր՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1912 թվականի փետրվարը[6][8]։ Նա նաև հեղինակ է մոտ 1600 էջից բաղկացած «Ընդարձակ Բառարան Անգլիերէնէ-Հայերէն» բառարանի, որը վերահրատարակվել է մի քանի անգամ։ Գիտական այլ հոդվածներ նվիրված էին քիմիայի, կենսաքիմիայի և հայոց լեզվի հետ կապված թեմաներին։ Ի թիվս իր այլ հրատարակությունների, Չաքմաքչյանը 1917 թվականին մոտ 700 էջից բաղկացած գիրք է հրատարակել Հայաստանի պատմության մասին[9]։ Նա ամերիկյան քիմիական ընկերության, գիտության առաջընթացի ամերիկյան ասոցիացիայի և Նոր Անգլիայի քիմիայի ուսուցիչների ասոցիացիայի անդամ էր։
Չաքմաքչյանի որոշ հրապարակումներ ներառում են.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.