հայ բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Հարություն (Գևորգ) Մանուկի Ալամդարյան (հունվարի 14 (25), 1795[1][2] կամ հունվարի 25, 1795[2], Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 25 (հունիսի 6), 1834[1], մայիսի 24 (հունիսի 5), 1834[2] կամ հունիսի 5, 1834[2], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ (1828-1830)։
Հարություն Ալամդարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14 (25), 1795[1][2] կամ հունվարի 25, 1795[2] |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | մայիսի 25 (հունիսի 6), 1834[1] (39 տարեկան), մայիսի 24 (հունիսի 5), 1834[2] (39 տարեկան) կամ հունիսի 5, 1834[2] (39 տարեկան) |
Վախճանի վայր | Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Q120542371? |
Մասնագիտություն | բանաստեղծ, ուսուցիչ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Աղաբաբյան դպրոց[1] և Մոսկվայի կայսերական համալսարան |
Ժանրեր | ձոներ, առակներ, պատմական ողբերգություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Կոծ», «Սուգ», «Ողջույն հրաժեշտի զաւակաց իմոց» |
Աշխատավայր | Լազարյան ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Զավակներ | ? Alamdaryan? |
Ազգականներ | Խաչատուր Աբովյան, Ս. Նազարյանց, Ս. Ներսիսյան, Մ. Մսերյան |
Հարություն Ալամդարյան Վիքիդարանում |
Ծնվել է հունվարի 14 (25)-ին, Աստրախանում, արհեստավորի ընտանիքում։ Ավարտել է Աղաբաբյան դպրոցը[3]։ 1813 թվականին հրավիրվել է Մոսկվա. եղել է դպիր՝ Լազարյանների մոտ, ապա՝ Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչ։
Միաժամանակ դասախոսություններ է լսել Մոսկվայի համալսարանում։ 1824-1830 թվականներին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչն էր. այդ տարիները դպրոցի պատմության մեջ հայտնի են «դար Ալամդարյան» անունով։
Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ Ալամդարյանն օգնել է հայ կամավորական գումարտակի կազմակերպմանը (1827 թ.)։ Ալամդարյանն ուներ ռուսական կողմնորոշում, բայց պաշտպանում էր հայ եկեղեցական և ազգային-լուսավորական հաստատությունների ինքնուրույնությունը՝ փաստորեն դիմադրելով ցարիզմի ձուլման քաղաքականությանը։
Մեղադրվել է Ներսես Աշտարակեցու գաղափարակից լինելու մեջ, և Ի. Պասկևիչի թելադրաևքով Էջմիածնի Սինոդը նրան աքսորել է Հաղպատ (1830 թ.)։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանքում (1832-1834 թվական), որտեղ և դավադրաբար սպանվել է մայիսի 25 (հունիսի 6)-ին։
Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն («Հռադամիզդ և Զենոբիա», 1824-1828, անավարտ)։ Մեզ հասած բանաստեղծություններից[4] առաջինը գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղանցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր», 1821 թ.)։
Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։
Ալամդարյանը օգտագործել է «վարդի ու սոխակի» ավանդական մոտիվը, բացահայտել թշվառ մարդու տառապանքը («Թշուառութիւն սոխակի», «Վարդակորոյս», «Կոկովանք վարդի», «Սոխակ ի յոգնարս», «Պարերգութիւն»)։
Ալամդարյանը գրել է կրոնական տաղեր, որտեղ միստիկ մտածողության հետ առկա է նաև բողոքը ճակատագրի դեմ։ Հին կտակարանի մոտիվներով գրված բանաստեղծություններում արտացոլել է մարդկային ողբերգությունը, ըմբոստացել մահվան դեմ («Աղոթք», «Կողկողանք առ խաչ Փրկչին», «Ողբերգութիւն Իսրայելի» ևն)։ Ալամդարյանը հայկական կլասիցիզմից դեպի սենտիմենտալիզմ և ռոմանտիզմ անցման շրջանի բանաստեղծ է։
Թողել է բազմաթիվ նամակներ, ճառեր, հոդվածներ, թարգմանել հատվածներ Տ. Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ»-ից, զբաղվել բառարանագրությամբ և լեզվի հարցերով, կարևոր է համարել ռուսաց լեզվի ուսուցումը («Համառօտ բառարան ի ռուսաց լեզուի ի հայ», 1821 թ., «Ռուս-հայերէն գործնական համառոտ քերականութիուն», 1814-1816 թվականներ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագրի համար 3754)։
Ալամդարյանի համոզմամբ մանկավարժը ոչ թե «վարձկան» պաշտոնյա է, այլ «անձնուրաց հովիվ»։ Նա առաջարկել է դաստիարակության առաջադեմ ուղիներ, մերժել է ծեծը, աշակերտին կոպտելը համարել ուսուցչի անզորության հետևանք։ Ալամդարյանը գտնում էր, որ երեխայի ընդունակությունները պետք է զարգացնել աստիճանաբար՝ գնալով պարզից բարդը և առարկաների տեսական իմացությունն ամրապնդել գործնականորեն։ Նա մշակել է Ներսիսյան դպրոցի վարչական, ուսումնական և բարոյակրթական աշխատանքների կանոններ
«Առաջարկութիւնք դպրոցական կարգադրութեանց ի պետս հայկական ուսումնարանին Տփխիս քաղաքի», 1825 |
:
Ալամդարյանին աշակերտել են Խաչատուր Աբովյանը, Ս. Նազարյանցը, Ս. Ներսիսյանը, Մ. Մսերյանը և ուրիշներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.