Ժան Լեոն Ժերոմի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Հարճերի արաբական շուկա» (ֆր.՝ Le Marché d'esclaves), ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ, Հին աշխարհի պատմության, Արևելքի երկրներին և Վերածննդին նվիրված նկարների վարպետ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ ստեղծված օրիենտալիզմի և ակադեմիզմի ուղղությամբ։ Յուղաներկով կտավը հեղինակը վրձնել է 1866 թվականին։ «Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության չափերն են՝ 84,8×63,5 սմ։ Նկարում պատկերված է արաբական շուկայում հարճերի վաճառքի տեսարանը։ Այսօր կտավը պահպանվում և ցուցադրվում է Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի Ստեռլինգ և Ֆրանսին Քլարքների արվեստի ինստիտուտում[2]։
Հարճերի արաբական շուկա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1866 |
բարձրություն | 84,8 սանտիմետր |
լայնություն | 63,5 սանտիմետր |
ուղղություն | օրիենտալիզմ և ակադեմիզմ |
ժանր | կենցաղային ժանր և նյու |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
հավաքածու | Ստերլինգի և Ֆրանսին Քլարքի արվեստի ինստիտուտ |
պատկերված են
| |
https://www.clarkart.edu/ArtPiece/Detail/Slave-Market կայք | |
Ծանոթագրություններ | |
The Slave Market (Gérôme) Վիքիպահեստում |
1844 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Ժան Լեոն Ժերոմը դառնում է Մարկ Գաբրիել Շառլ Գլեյերի աշակերտը (1806-1874 թվականներ)։ Աշակերտների թվում էին նաև Կլոդ Մոնեն, Օգյուստ Ռենուարը, Ֆրեդերիկ Բազիլն ու Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։
Գեղանկարչության ուսուցիչ Գաբրիել Շառլ Գլեյերի սերը Ֆիդիասի և Ռաֆայելի նկատմամբ այդ ժամանակ արդեն հետադիմական էին համարվում, սակայն նրա աշակերտները օգտագործում էին վերոնշյալ անձանց ստեղծած սյուժեները՝ նկարելով պատմական, աստվածաշնչյան և դիցաբանական տեսարաններ։
Ժան Լեոն Ժերոմը մի քանի անգամ այցելում է Մերձավոր Արևելք և շատ լավ գիտեր, որ Օսմանյան կայսրությունում թանզիմատի ժամանակաշրջանում պաշտոնապես սահմանափակված էր ստրկավաճառությունը, ինչպես նաև թուրքերի եվրոպական դաշնակիցների ճնշմամբ էր այդ սահմանափակումները։
«Հարճերի արաբական շուկա» ստեղծագործության մեջ պատկերված է արաբական աշխարհի ստրուկների շուկա, մասնավորապես հարճերի։ Ժան Լեոն Ժերոմի նկարը նվիրված է արաբական ստրկավաճառությանը, որը կառուցված է սոցիալական յուրահատուկ թեմայի շրջանակներում։ Նկարչի արվեստանոցում ազատ ելումուտ ունեին կին բնորդուհիները։ Կտավում Ժերոմը ներկայացրել է տղամարդկանց գերիշխող դիրքը կնոջ մարմնի նկատմամբ։ «Հարճերի արաբական շուկա» կտավում ստրկավաճառ տղամարդկանց դիտելիս նկատվում է վայրենություն, դաժանություն, վարմունքների ստորություն, հեշտասիրություն։
Այս թեմայով կտավ ստեղծելու համար Ժան Լեոն Ժերոմի արվեստը որակեցին որպես խայտառակ։ Սակայն այն ունեցավ հակառակ ազդեցությունն ու օժանդակեց նկարչի էլ ավելի համբավավոր դառնալուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.