From Wikipedia, the free encyclopedia
Հանրային կառավարում, պետական կառույցների և նրանց պաշտոնատար անձանց գործունեությունն է` ուղղված հասարակության շահերին և կառավարման ամրապնդմանը։
Հանրային կառավարման գործունեությունն ավանդաբար հակադրվում է մի կողմից քաղաքական գործունեությանը, մյուս կողմից` քաղաքական կուրսի ձևավորման գործունեությանը։ բաժանվում է երկու տեսակի՝ քաղաքական գործունեության և քաղաքականության ձևավորման։
Հանրային կառավարման տեսության մեջ կա երեք հիմնական մոտեցում` ուղղված պետական կառավարման հիմնական սկզբունքների ձևավորմանը։ Դրանք են.
Համաձայն իրավական մոտեցման` հանրային կառավարաման հիմնական արժեքները օրենքի գերակայությունն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն են[1]։ Հանրային ծառայողը ենթակա է ոչ այնքան իր ղեկավարությանը, որքան իրավական պետության պահանջներին ու Սահմանադրությանը[2]։
Համաձայն քաղաքական մոտեցման` հանրային կառավարման առանցքային խնդիրը ժողովրդի կամքի արտահայտման լավագույն մարմնավորումն է։ Հանրային ծառայողը պետք է քաղաքականապես պատասխանատու լինի և քաղաքացիների ընթացիկ շահերը ընկալող։ Դրա համար հաճախ պահանջվում է «ներկայացուցչական բյուրոկրատիա» կոնցեպցիայի իրականացում, որի շրջանակներում գործադիր իշխանության մարմինները պետք է լինեն հասարակության սոցիալական մոդել։ Ենթադրվում է, որ այս իրավիճակում թեթևանում են գերատեսչությունների կողմից առկա հանրային շահերի հաշվառումը, նվազում է առանձին խմբերի նկատմամբ խտրականությունը։
Համաձայն կառավարչական մոտեցման` հանրային կառավարման հիմնական արժեքները պետք է լինեն արդյունավետությունը, խնայողությունը և սոցիալական պատասխանատվությունը։ Այս ամենի հիմնական խնդիրն է ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքին` նվազագույն ծախսերով։ Տվյալ մոտեցման բնորոշ գիծը «հանրային մենեջմենթ» (public management) հասկացության օգտագործումն է որպես «հանրային կառավարման» հոմանիշ։
Հանրային կառավարման նորարարական մոտեցումներից մեկը ձևակերպել է լեհ քաղաքագետ Պշեչը` Համաշխարհային քաղաքագիտական նստաշրջանում (2001թ.): Ըստ այս մոտեցման` հանրային կառավարումը պետք է հասարակության համար հարմարավետ լինի և չխախտի համակարգային կազմակերպությունների օրենքները, ինչը շատ կարևոր է արտաքին քաղաքական կայունության համար։
Այս երեք մոտեցումների ընդհանուր խնդիրն է հանրային ծառայողների գործողությունների համաձայնեցումը նախապես ձևավորված սկզբունքներին`
Նշված խնդիրների լուծումից է ձևավորվում հանրային կառավարման որակը։
Հանրային կառավարման ուսումնասիրությունը հնարավոր է իրականացնել հետևյալ դասակարգմամբ.
Կախված ազդեցության աստիճանից` գործողությունների ամենալայն մասշտաբներ և կարևորություն ունեն առաջին տեսաի հանրային կառավարչական որոշումները։ Այդ ներգործությունը կարող է լինել կործանիչ (երբ օրենսդրությունում առկա են ապակայունացնող գործոններ կամ օրենսդրական անկատարություն) կամ ստեղծարար։ Ժամանակակից պետության տնտեսության սնանկացումը կապված է հանրային կառավարման որոշումների ընդունման ցածր որակի, իսկ վերածնունդը` դրանց բարձր որակի հետ։ Դասակարգման այս հիմքով 2012 թվականին մշակվել է Հանրային կառավարման համակարգի կոնցեպցիան, որը արմատապես տարբերվում է այսօր աշխարհում գործող համակարգից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.