Հայ ազգային կոնգրես

կուսակցություն From Wikipedia, the free encyclopedia

Հայ ազգային կոնգրես
Remove ads

Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին։ Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է[1]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հայ ազգային կոնգրես Հայ ազգային կոնգրես, Տեսակ ...
Remove ads

Կուսակցության մասին

Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։ Համագումարը՝ ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ[2], իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ[3]։ Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը և 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը։

2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։

2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։

2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով։

2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում սատարել է «Իմ քայլը» դաշինքին[4][5]։

2021 թ. մասնակցել է ԱԺ ընտրությունների սեփական ցուցակով։

Remove ads

Կուսակցությունը ԱԺ-ում

Կուսակցությունը մանդատներ է ստածել 5-րդ գումարման ԱԺ-ում, պատգամավոր են ընտրվել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads