From Wikipedia, the free encyclopedia
Հայկավան (հայտնի է նաև՝ «ֆինսկի թաղ»), թաղամաս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ նրա հարավային հատվածում[1]։
Երկիր | Արցախ |
---|---|
Մասն է | Ստեփանակերտ |
Կարգավիճակ | Ստեփանակերտի թաղամաս |
Մտնում է | Ստեփանակերտ |
Հիմնական լեզու | մինչև 2023-ի բռնագաղթը՝ հայերեն |
Ազգային կազմ | մինչև 2023-ի բռնագաղթը՝ հայեր |
Կրոնական կազմ | մինչև 2023-ի բռնագաղթը՝ քրիստոնյաներ (ՀԱԵ) |
Հայկավան թաղամասը ժողովրդի մեջ հայտնի է որպես «ֆինսկի թաղ», ի պատիվ նրան, որ թաղամասի տների մեծամասնությունը կառուցված է ֆիննական ոճով։ Թաղամասի տեսարժան վայրերից է թաղամասին կից գտնվող փոքրիկ ձորը, որին տեղացիները անվանում են՝ «Ծյոր»[1]։ Թաղամասը նաև առանձնանում է իր աղբյուրներով, որոնք հազվադեպ են Ստեփանակերտի համար[1]։ Թաղամասի մոտով հոսող գետին տեղացիները անվանում են՝ «սև դուրբա» (սև խողովակ)[1]։
Բնակիչների հիմնական մասը ունեցել է հողատարածք ու զբաղվում էին հողագործությամբ, ինչը Արցախի շրջափակման պայմաններում փրկություն է եղել իրենց համար[1]։
Հայկավանում էր գտնվում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որը գործել է մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հետո շենքը օգտագործվում է որպես ռուս խաղաղապահների տեղակայման վայր[1]։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժում են Արցախ, շենքը ծառայում էր որպես ապաստարան[1]։ Թաղամասում էր գտնվում №5 դպրոցը[1], որը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ժամանակավորապես չի գործում, իսկ աշակերտները տեղափոխվում են սովորելու՝ №4 ու №8 դպրոցներ[2]։ Դպրոցը վերաբացվում է վերականգնողական աշխատանքներից հետո[3]։
2017 նոյեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերՆ ընկած ժամանակահատվածում թաղամասում իրականացվել է բարեկարգման աշխատանքներ[4]։ Ծրագրով նախատեսված է եղել ամբողջությամբ բարեկարգել փողոցները[4]։ Սողանքային գոտիներում ճանապարհի եզրերին կառուցվել են հենապատեր[4]։
Թաղամասում գործում էր մեկ երթուղային տրանսպորտ[1]։
Հայկավան թաղամասը ներառում է հետևյալ փողոցները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.