Հայկական ազգային մշակույթի թանգարան (Մոսկվա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայկական ազգային մշակույթի թանգարան, (ռուս.՝ Армянский музей Москвы и культуры нации ), 2015 թվականին ստեղծված թանգարան Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում։ Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայկական ամենախոշոր թանգարանային համալիրն է։ Թանգարանի բացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին։
Հայկական ազգային մշակույթի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Մոսկվա |
Վայր | Մոսկվայի օլիմպիական պողոտա |
Հիմնադրվել է | ապրիլի 22, 2015 |
Մակերես | 2000 քառակուսի մետր |
Կայք | armmuseum.ru |
Մոսկվայի Հայկական թանգարանը Հայաստանի սահմաններից դուրս իրագործված ամենամեծ թանգարանային նախագիծն է։ Թանգարանի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 2000 քառակուսի մետր[1]։
Ցուցանմուշները ներկայացված են 9 թեմատիկ դահլիճներում. «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» և «Վիրտուալ երկրագունդ»։
Կյանքի միջանցքներ. հայ ժողովրդի պատմությունը նկարներով. հազարամյա հնագիտական գտածոներից մինչև միջուկային դարաշրջան։
3D կինոթատրոն. Հայաստանի պատմության ամենակարևոր ու խորհրդանշական դրվագները ներկայացնող կարճամետրաժ կինոնկար։
Հայերի կենցաղը. սենյակ, որում կարելի է տեսնել կենցաղային դրվագներ տարբեր ժամանակաշրջանների հայերի կյանքից։
Երկրագունդ՝ հայոց սփյուռքի պատմությունն ու աշխարհագրությունը ներկայացնող վիրտուալ գլոբուս։
Դիմանկարներ՝ ցեղասպանության զոհ դարձած եւ ոչնչացումից մազապուրծ հայոց մեծերի դիմանկարներ։
20-րդ դարի առաջին Ցեղասպանություն – ինտերակտիվ գիրք. ցեղասպանության թեմայով գրքեր, թվայնացված վավերագրեր ու լուսանկարներ
Հայոց Դանթեականը՝ Հովհաննես Շիրազի պոեմի վավերագրական պատկերավորում։
Հայկական երաժշտության գրադարան. համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան։
Հայկական երաժշտության գրադարան՝ համաշխարհային երաժշտության պատմության մեջ իրենց ներդրումը կատարած հայ հեղինակների ստեղծագործությունների ձայնադարան[2]։
Թանգարանի բացման արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ Պետդումայի մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, Ռուսաստանում Հռոմի պապի պատվիրակ Իվան Յուրկովիչը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները[3]։
«Թանգարանը խորհրդանշում է եկեղեցու հավերժ պայքարը չարի դեմ»։ - Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.