Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հայերենի բարձրագույն խորհուրդ, կազմավորվել է 1995-ի հոկտեմբերին ՀՀ լեզվի պետական տեսչությանը կից (հաջորդել է 1994-ին լուծարված «Նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեին)։ Գործել է մինչև 2006 թ.[փա՞ստ]։ Խորհրդի նպատակն էր հայոց լեզվում լեզվաշինական աշխատանքները ղեկավարելը, ժամանակակից գրական հայերենի հարստացմանն ու զարգացմանը նպաստելը։ Վերստեղծվել է ՀՀ Վարչապետի 2017 թ․ մարտի 2-ի որոշմամբ, ստանալով Վարչապետին կից գործող կառույցի կարգավիճակ եւ գործել է մինչեւ 2018 թվականը։
Խորհուրդը մշակում և սահմանում է տերմինաբանության, տերմինաշինության, տառադարձության, ուղղագրության, ուղղախոսության և կետադրության կանոնարգման սկզբունքները։ Քննարկում և լուծում է հայերենի բանավոր և գրավոր խոսքի վիճելի հարցերը, ընտրություն կատարում զուգահեռ տերմինների միջև։
Հայերենի բարձրագույն խորհրդի որոշումները հաստատվում էին Լեզվի պետական տեսչության պետի հրամանով և պարտադիր էին ՀՀ-ում հայ գրական լեզվի պաշտոնական և հրապարակային գործունեության բոլոր բնագավառներում։
Լ. Հովհաննիսյան | -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ) |
Վ. Կատվալյան | -ՀՀ ԳԱԱ-ի Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Յու. Սուվարյան | -ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ-ի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան | -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան | -ՀՀ ԳԱԱ-ի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արևմտահայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Ա. Ավագյան | -ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան (համաձայնությամբ) |
Լ. Հովսեփյան | -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի վարիչ, ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Վ. Համբարձումյան | -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ընդհանուր և համեմատական լեզվաբանության բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Ռ. Սաքապետոյան | -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Գ. Խաչատրյան | -ՎՊՀ-ի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Աբաջյան | -ԵՊՀ-ի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Լ. Խաչատրյան | -ՀՊՄՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Ս. Զոլյան | -ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի առաջատար գիտաշխատող (համաձայնությամբ) |
Լ. Արզումանյան | -«ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ |
Ն. Սարգսյան | -ՀՀ ԳԱԱ-ի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ (համաձայնությամբ) |
Լ. Թելյան | -ԵՊՀ-ի դասախոս (համաձայնությամբ) |
Ռ. Թարումյան | -տառաստեղծ, թարգմանիչ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան | -ԼՂՀ-ի կրթության և գիտության նախարարի տեղակալ (համաձայնությամբ) |
Ռ. Տեր-Մերկերյան | -հայագետ, թարգմանիչ (համաձայնությամբ) |
Ա. Տոնապետյան | -ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ (համաձայնությամբ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.