հայ գրականագետ From Wikipedia, the free encyclopedia
Արծրուն Աբգարի Ավագյան (մարտի 13, 1942[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1998), պրոֆեսոր (2000)։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2014)։ Հայաստանի գրողների միության անդամ (2000)։
Արծրուն Ավագյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1942[1] (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Պաշտոն(ներ) | դեկան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Ալմա մատեր | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1968) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր (1998) |
Պարգևներ | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Արծրուն Ավագյանը ծնվել է 1942 թվականին Երևանում։ 1959 թվականին ավարտել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1970 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, 2000 թվականից՝ դեկան։ 1977 թվականին պաշտպանել է թեկնածուական («Պոլսահայ գրական կյանքը 1918-1922 թվականներին»), 1998 թվականին՝ դոկտորական («Կոստան Զարյան. կյանքը և գործը») ատենախոսություն[2]։
Սփյուռքահայ և խորհրդային գրականությանը վերաբերող բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ է[3][4][5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.