Համլետ Մատինյան

հայ քանդակագործ, նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Համլետ Մատինյան
Remove ads

Համլետ Սիրակի Մատինյան (ապրիլի 12, 1953(1953-04-12), Կիրովական, Կիրովականի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (2010)[1]։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մատինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Remove ads

Կենսագրություն

Համլետ Մատինյանը ծնվել է 1953 թ. ապրիլի 12-ին Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Միջնակարգ կրթությանը զուգահեռ՝ 1968 թվականին ավարտել է Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան նկարչական դպրոցը։ 1972-1977 թթ սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակի բաժնում։ 1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Կերպարվեստ և էսթետիկա է դասավանդել Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցում, որպես գործադիր տնօրեն աշխատել է «Անդրադարձ» շաբաթաթերթի խմբագրությունում։

Remove ads

Ցուցահանդեսներ

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և միջազգային սիմպոզիումների։

  • 1986 Լատվիայում կազմակերպված միջազգային սիմպոզիում, Ռիգա-Յուրմալա
  • 1990 անհատական ցուցահանդես Ֆրանսիայում, Փարիզ
  • 1996 Արցախում կազմակերպված քանդակագործների միջազգային սիմպոզիում, Ստեփանակերտ, «Զատիկ» անվանումով քանդակը տեղադրվել է Արցախի կառավարության շենքի տարածքում
  • 2002 քանդակագործների միջազգային սիմպոզիում Սևան, Շորժա
  • 2004 քանդակագործների միջազգային սիմպոզիում, Երևան
Remove ads

Ստեղծագործական ոճ

Մատինյանը մերօրյա դասական ոճի մտածելակերպ ունեցող ու իր իրականացրած աշխատանքներով խիստ արդիական քանդակագործ է։ Ստեղծագործությունները գտնվում են Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և արտերկրում։ Առավել վաղ տարիներին արված նշանավոր քանդակներից են՝ «Սպարտակ», «Ծիրանի ծառ», «Դիցուհի Աստղիկ», «Աննա Ախմատովա», «Ախմատովան և Չարենցը», «Ընտանիք» և այլն։

Ստեղծագործություններ

Հեղինակային աշխատանքներ

  • «Սպարտակ» ՀՀ, Երևան, Երիտասարդության պալատ (1982)
  • «Միացում» Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, ՀՀ, Արարատ (1999)
  • «Վազգեն Սարգսյան» կիսանդրի, ԼՂՀ, Ստեփանակերտ (2000)
  • «Մատնաչափիկ» բարձրաքանդակ, Էրեբունի բժշկ. քոլեջ, ՀՀ, Երևան (2001)
  • «Արծիվ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
  • «Եղնիկներ», հարթաքանդակ, Ֆրանսիա, Վալանս (2002)
  • Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 114 միջն. դպրոց (2003)
  • Խաչիկ Դաշտենց, կիսանդրի, ՀՀ, Իրինդ գյուղի միջն. դպրոց (2003)
  • Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, Երևան, ԳԱԱ (2003)
  • «Պանթեոնի մուտք», հուշակոթող նվիրված Զոհված ազատամարտիկների հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2003)
  • «Նուռ»,Հայ-իտալական բարեկամությանը նվիրված քանդակ, Իտալիա, Ուդինե (2003)
  • Կարեն Դեմիրճյան, կիսանդրի, ՀՀ, Երևան, թիվ 139 միջն. դպրոց (2003)
  • Կ. Ղարաքեշիշյան, հարթաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2003)
  • Վիկտոր Համբարձումյան, կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
  • Էդուարդ Կզարթումյանի կիսանդրի ՀՀ, քաղաք Վանաձոր (2004)
  • Էդ. Հովհաննիսյան, հուշատախտակ, ՀՀ, Երևան, Տերյան փ.(2005)
  • Հուշաղբյուր Վարպետ Մեհրաբի հիշատակին, ՀՀ, Վանաձոր (2005)
  • «Ֆեմիդա», բարձրաքանդակ, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, դատական նիստերի դահլիճ (2005)
  • «Ժանյակ» բարձրաքանդակ, «Գլորիա» ֆաբրիկայի ճակատամաս, ՀՀ, երևան (2007)
  • Ժ. Հախինյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձորի մնկվժ. ինստիտուտ (2003)
  • Ե. Դալլաքյան, բարձրաքանդակ, ՀՀ, Վանաձոր (2008)
  • «Դուդուկ», բարձրաքանդակ, ՀՀ, քաղաք Վանաձոր (2008)
  • Վազգեն Ա կաթողիկոս, կիսանդրի, ՀՀ, Վանաձոր, թիվ 1 միջն. դպրոց (2009)
  • Անդրանիկ Մարգարյան, հարթաքանդակ, ՀՀ, Ախթալայի միջն. դպրոց (2009)
  • «Նարեկ» հուշարձան-աղոթագիրք, ՀՀ Երևան, Ավան համայնք 2010)
  • «Մատանիներ» բարձրաքանդակ, ՀՀ, Ախթալա (2010)
  • Համազասպ Բաբաջանյանի հուշարձան (Երևան)[2]

Համահեղինակ

Ա.Պ. Չեխով, կիսանդրի, ՀՀ, ք. Երևան, թիվ 55 դպրոց (1999)

Remove ads

Պատկերասրահ

Համլետ Մատինյանի ձայնը
Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading content...
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads