From Wikipedia, the free encyclopedia
Համառանցք մալուխ հայտնի է նաև Կոաքսիալ մալուխ անվամբ (լատին․՝ co (cum) - համատեղ և լատին․՝ axis — առանցք), մեկ կամ մի քանի (մինչև 20) կոաքսիալ զույգերից կազմված մալուխ, որոնցում երկու հաղորդալարերը (ներքին ու արտաքին) օդային-պոլիէթիլենային մեկուսացումով անջատված համառանցք գլաններ են։ Ծառայում է ռադիոտեխնիկական ապարատուրայի հանգույցներն ու բլոկները միմյանց միացնելու, կապի բազմականալ համակարգում հեռուստատեսային ծրագրերի և հեռախոսային խոսակցությունների (միաժամանակ մինչև 3600 խոսակցություն, երկու կոաքսիալ զույգով) միջքաղաքային հաղորդումների համար։
Համառանցք կաբելը բաղկացած է.
Շնորhիվ երկու հաղորդալարերի առանցքների համապատասխանեցման իդեալական համառանցք մալուխների մոտ մագնիսական դաշտը կենտրոնացված է ներսում և կորուստներ տեղի չեն ունենում, նաև պաշպանում է մալուխը արտաքին էլեկտրամագնիսական միջամտությունից։ Իրական համառանցք մալուխներում սահմանափակումը դուրս եկող ճառագայթների և զգայնությունը շեղվում է իդեալական լինելուց երկրաչափական չափերով։
Դիտարկենք դաշտը համառանցք կաբելում։ Հելմհոլցի հավասարման՝
արմատներն ունեն հետևյալ տեսքը.
Կլոր ալիքատարի վերլուծության ժամանակ ընդունել էինք , քանի որ կետում Նեյմանի ֆունկցիան ձգտում է ։ Կոաքսիալ կաբելում էլեկտրամագնիսական դաշտը տարածվում է և շառավիղներով գլանների միջև։ Այդ տարածությունում և վերջնական ֆունկցիաներ են և պետք է պահպանվեն։ Սա է կլոր ալիքատարի և համառանցք կաբելների միջև եղած սկզբունքային տարբերությունը։ տիպի ալիքների համար սահմանային պայմանները կգրվեն.
Կիրառելով (2) սահմանային պայմանը (1) հավասարման համար՝ կստանանք.
Որոշումը հետևյալն է՝
կամ
Հատուկ ֆունկցիաների ամեն մի կարգի արժեքի համար կգտնվի g ' (n-ալիքային թվի համարն է) լայնակի ալիքային թվերի դիսկրետ արժեքների անվերջ քանակ։ Հավասարում (3)-ը, փաստորեն, ենթադրում է E տիպի ալիքների անվերջ մեծ հանրության առկայություն։
Նշանակենք՝
Ալիքի կրիտիկական երկարությունն է.
կամ
Ամենաերկար կրիտիկական ալիքը համապատասխանում է փոքրագույն արժեքին, որն է 2,405։
Հետևաբար,
Աղյուսակում բերված են -ի որոշ արժեքներ E-տիպի ալիքների համար։
p | |||
---|---|---|---|
1.2 | 3.14 | 6.282 | 9.424 |
1.5 | 3.135 | 6.28 | 9.423 |
2 | 3.122 | 6.273 | 9.418 |
2.405 | 5.52 | 8.654 |
p | |||
---|---|---|---|
1.2 | 3.146 | 6.285 | 9.426 |
1.5 | 3.161 | 6.293 | 9.431 |
2 | 3.197 | 6.312 | 9.445 |
3.832 | 7.016 | 10.174 |
Եթե ալիքի երկարությունը λ-ից ավելի է, ապա էլեկտրական տիպի ալիքների տարածումը համառանցք կաբելում անհնար է։
Նկարում պատկերված է E տիպի ալիքի դաշտը։
Մագնիսական տիպի H ալիքները համառանցք կաբելում դիտարկվում են նույն ձևով։ Ուսումնասիրման արդյունքում կհանգենք այն հաստատման, որ առավելագույն երկար կրիտիկական ալիք ունի H տիպի ալիքը (նույնը, ինչ կլոր ալիքատարում)։
Եվ էլեկտրական, և մագնիսական տիպի ալիքների բաղադրիչները կարելի է ստանալ անցման բանաձևերից։ Ներկայումս E և H տիպի ալիքները համառանցք կաբելներում չեն կիրառվում, քանի որ դրանց կիրառումը համառանցք կաբելում էներգիայի ավելի մեծ կորուստներ է ստեղծում, քան երբ դրանք կիրառվում են կլոր ալիքատարում։ Ըստ այդմ, համառանցք գծում օգտագործվում է հիմնական տիպի՝ TEM ալիքը։
Համառանցք մալուխների հիմնական նպատակն է բարձր հաճախային ալիքների տեղափոխումը տարբեր տեխնոլոգիաներում.
Մալուխների կտրվացքները նաև կարելի է օգտագործել այլ նպատակների համար.
Գոյություն ունեն նաև համառանցք մալուխներ ցածր հաճախային ալիքների և հաստատուն բարձր հոսանքների փոխանցման համար։ Այդպիսի մալուխի բնորոշ դիմադրությունը ստանդարտացված չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 500)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.