From Wikipedia, the free encyclopedia
Հալիմեդե (հին հունարեն՝ Ἁλιμήδη), նույնպես հայտնի է որպես Նեպտուն IX, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից 2002 թվականի օգոստոսի 14-ին[6]։
Հալիմեդե (S/2002 N 1; Նեպտուն IX) հին հունարեն՝ Αλιμήδη | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 14 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի, Ջոն Կավելաարսի, Թոմի Գրավի, Ուիզլի Ֆրեյզերի և Դեն Միլիսավլյևիչի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 16 611 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 16 611 000 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,2646[3] |
Սիդերիկ պարբերություն | 1879,08 օր (5,14 a) |
Թեքվածություն | 112,712°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 62 կմ[4][5] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ3 ենթադրված |
Ալբեդո | 0.04 ենթադրված[4] |
Մթնոլորտային տվյալներ |
Հալիմեդեն Նեպտունի արբանյակների միջև երկրորդն է իր էքսցենտրիսիտետով և երրորդը թեքմամբ[7]։ Ցույց տրված դիագրամի վրա այն համեմատված է Նեպտունի այլ արբանյակների հետ։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն ուղիղ շարժում, իսկ ներքև ընկածները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։
Հալիմեդեն ունի մոտ 62 կիլոմետր տրամագիծ (ենթադրելով, որ նրա ալբեդոն կազմում է 0,04)[4]։ Այն ունի բնական (գորշ) գույն տեսանելի լույսում։ Քանի որ, Հալիմեդեն ունի Ներեիդային չափազանց նման գույն, չափազանց հավանական է (41%[6]), որ այն գոյացել է Ներեիդայի և այլ մարմնի բախման արդյունքում, և հանդիսանում է Ներեիդայի բեկորը[8]։
Հալիմեդեն, ինչպես և Նեպտունի այլ արտաքին արբայակները, անվանվել է 50 ներեուհիներից մեկի անունով։ Մինչև նրա պաշտոնական անվանում ստանալը 2007 թվականի փետրվարի 3-ին, Նեսոն կրում էր նախնական S/2002 N 1 անվանումը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.