Հայաստանի վիճակագրական համակարգը սկսել է գործել յունվար 1920 թ., Հայաստանի Ա Հանրապետության օրօք տես՝ «Յառաջ», Բ. տարի, թիւ 220, 9 հոկտեմբեր 1920, Երեւան, էջ 1։ Մինչ 1990 թ. Հայաստանի կենտրոնական վիճակագրության վարչության վիճակագրական աշխատանքն իրականացվել է ԽՍՀՄ կենտրոնական վիճակագրության վարչության անմիջական ղեկավարության ներքո, որը կրում է լիակատար պատասխանատվություն հանրապետությունում վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար։ 2000 թ. ՀՀ ԱՎԾ հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրները իրականացնելիս անկախ է Հայաստանի պետական և տեղեկատվական ինքնակառավարման մարմիններից։ ՀՀ ԱՎԾ-ն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի տարածքում։ Ծառայությունը՝ որպես պետական վիճակագրություն իրականացնող մարմին, իրականացնում է սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության և նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաև վերլուծության, փոխանակման և վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված աշխատանքներ[1]։
Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե անգլ.՝ National Statistical Service և Ազգային վիճակագրական ծառայություն | |
---|---|
Տեսակ | վիճակագրական ծառայություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ՎԿ |
Ենթարկում | Հայաստանի նախագահ |
Վերադաս մարմին | Հայաստանի ազգային վիճակագրական համակարգ |
Շտաբակայան | Հայաստան, Երևան |
Կայք | armstat.am |
Առաքելությունն ու նպատակները
Կոմիտեի հիմնական առաքելությունն է հավաքագրել և հրապարակել վիճակագրական տվյալներ կառավարության և հասարակության օգտագործման համար։ Կարևորագույն նպատակներից է սպառողներին շուկայի պահանջարկին համապատասխան վիճակագրական արտադրանքի տրամադրումը։ Ծառայության հիմնական խնդիրներն են՝
- տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը,
- միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը,
- պետական վիճակագրական ռեգիստրի վարումը,
- վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը,
- վիճակագրական տեղեկատվության աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը,
- միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին՝ վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելու աջակցությունը,
- պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը,
- մարդահամարների անցկացումը[2]։
Կառուցվածք
ՀՀ ԱՎԾ-ն կազմված է նախագահից և ծառայության աշխատակազմից։ Ծառայության աշխատակազմի կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է, որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ինչպես նաև ՀՀ-ում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը։ Խորհուրդը՝
- հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը,
- հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը ՀՀ պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում,
- վերահսկում է պետական վիճակագրական աշխատաքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը,
- ընդունում է վիճակագրության բնագավառի իրավական ակտեր,
- իրականացնում է այլ լիազորություններ։
Ծառայությունը կառավարում է նախագահը։ Նախագահն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում Խորհրդի կողմից՝ Ծառայության նախագահի նեկայացմամբ։
Ծառայության նախագահ[3]
- Ստեփան Մնացականյան
Նախագահի տեղակալ
- Լևոն Միրզոյան
Նախագահի գլխավոր խորհրդական
- Ջուլիետտա Միրզոյան
Գծային ստորաբաժանումներ
- տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին,
- սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրական բաժին,
- աշխատանքի վիճակագրության բաժին,
- մարդահամարի և ժողովրդագրության բաժին,
- գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին,
- վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժին,
- մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին,
- վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրական բաժին,
- ֆինանսների վիճակագրության բաժին,
- արդյունաբերության վիճակագրության բաժին,
- գյուղատնտեսության վիճակագրության բաժին,
- տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին,
- շինարարության վիճակագրության բաժին,
- առևտրի և այլ ծառայությունների բաժին,
- բիզնես ռեգիստրի բաժին,
- պարենային ապահովության վիճակագրության բաժին,
- միջազգային վիճակագրական համագործակցության բաժին,
- ամփոփ վիճակագրության, հրապարակումների և մարքեթինգի բաժին[3]։
Ֆունկցիոնալ ստորաբաժանումներ
- իրավաբանական բաժին,
- տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
- վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին,
- հաշվապահական հաշվառման բաժին,
- բյուջետային պլանավորման բաժին,
- տնտեսական բաժին,
- կադրերի բաժին,
- հատուկ բաժին,
- ընդհանուր բաժին[3]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.