Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, հիմնադրվել է 1958 թվականին՝ Հայկական ԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության սեկտորի (գործել է 1948 թվականից) հիման վրա։ Հայկական արվեստագիտության հիմնական օջախն է։ Ունի ճարտարապետության, երաժշտության, ժողովրդական երաժշտության, թատրոնի և կինոյի, կերպարվեստի, մշակութային կապերի, սփյուռքահայ արվեստի և կիրառական արվեստի բաժիններ։ Ճարտարապետության բաժինն ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկական ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի և այլն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Հիմնադրված է | 1958 |
Նախագահ | Տնօրեն՝ Արարատ Աղասյան |
Երկիր | Հայաստան |
Հասցե | Մարշալ Բաղրամյան պողոտա 24 գ, 0019, Երևան, Հայաստան |
Կայք | arts.sci.am |
Երաժշտության բաժինը հետազոտում է երաժշտության պատմության և տեսության խնդիրները, հրատարակում հայ դասականների ժառանգությունը, կազմում հայ սովետական երաժշտական կյանքի տարեգրությունը։ ժողովրդական երաժշտության բաժինը հավաքում, համակարգում և գիտականորեն մշակում է հայ ժողովրդական, ինչպես և քրդական երաժշտության բանահյուսությունը։ Թատրոնի և կինոյի բաժինը զբաղվում է թատրոնի և կինոարվեստի պատմության ուսումնասիրությամբ։ Կերպարվեստի բաժինը մշակում է հայկական կերպարվեստի պատմության և տեսության հարցերը։
Մշակութային կապերի բաժինը ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակութային կապերը, ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ մի շարք արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ, իսկ Սփյուռքահայ արվեստի բաժինը՝ աշխարհի հայ գաղթօջախների արվեստը, սփյուռքի ականավոր արվեստագետների ստեղծագործությունները։ Կիրառական արվեստի բաժինը զբաղվում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ կիրառական արվեստի պատմության և գործնական հարցերով։ Գործում է հայկական շեքսպիրագիտության կենտրոնը։ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը համագործակցում է միութենական հանրապետությունների, սոցիալիստական երկրների (Լեհաստան, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Չեխոսլովակիա, Ռումինիա, Բուլղարիա), ինչպես և Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի գիտական հիմնարկությունների ու առանձին արվեստագետների հետ։ Հրատարակում է «Նյութեր հայ արվեստի պատմության», «Շեքսպիրական», «Կոմիտասական», «Կինոարվեստ», Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտի հետ համատեղ՝ «Հայ ճարտարապետության հուշարձաններ» մատենաշարերը։
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտն ստեղծվել է Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Նախագահության որոշմամբ 1958 թվականի մայիսի 1-ին։
Ճարտարապետության բաժինն ուսումնասիրում է նախաուրարտական, ուրարտական և հայկական ճարտարապետությունը՝ հին դարերից մինչև մեր օրերը։ Մասնակցում է պեղումների (Կարմիր բլուր, Արմավիր, Գառնի և այլն), հրատարակում ճարտարապետության պատմության վերաբերյալ աշխատություններ ու մենագրություններ։ 1930-ական թվականներից ու, հատկապես, Հայրենական մեծ պատերազմից հետո նոր թափ առան ճարտարապետական հուշարձանների պեղումները։ Ճարտարապետության ասպարեզում կարևորագույն ներդրումներից է Գառնիի հեթանոսական տաճարի վերականգնման գիտական հիմնավորումը, որը հավանության արժանացավ 1968 թվականին։ Նախագծի հեղինակ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ իրականացվեցին տաճարի վերաշինման աշխատանքները։
Երաժշտության բաժինը հետազոտում է երաժշտության պատմության և տեսության խնդիրները, հրատարակում հայ դասականների ժառանգությունը, կազմում հայ երաժշտական կյանքի տարեգրությունը։ Ժողովրդական երաժշտության բաժինը հավաքում, համակարգում և գիտականորեն մշակում է հայ ժողովրդական երաժշտության բանահյուսությունը։
Թատրոնի և կինոյի բաժինը զբաղվում է թատրոնի և կինոարվեստի պատմության ուսումնասիրությամբ։
Կերպարվեստի բաժինը մշակում է հայկական կերպարվեստի պատմության և տեսության հարցերը։ Մշակութային կապերի բաժինն ուսումնասիրում է հայ ժողովրդի մշակութային կապերը, ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ արտասահմանյան երկրների ժողովուրդների հետ, իսկ Սփյուռքահայ արվեստի բաժինը՝ աշխարհի հայ գաղթօջախների արվեստը, սփյուռքի ականավոր արվեստագետների ստեղծագործությունները։
Կիրառական արվեստի բաժինն զբաղվում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ կիրառական արվեստի պատմության և գործնական հարցերով։ Գործում է հայկական շեքսպիրագիտության կենտրոնը։
Ունի հետևյալ բաժինները՝
Հրատարակվել են՝
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 118)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.