Կրթությունը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |



Ընդհանուր ակնարկ
Հայաստանի կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։
Հայաստանի հիմնական ընդհանուր կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-9 դասարաններ) պարտադիր է։ Միջնակարգ կրթությունը (հանրակրթական դպրոցի 1-12 դասարաններ) պետական ուսումնական հաստատություններում անվճար է։ Ընդհանուր կրթությունը սկսվում է վեց (6) տարեկանից։
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝ հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ) և մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական (մանկապարտեզ), տարրական/կրտսեր (1-4 դասարաններ), միջին (5-9 դասարաններ), ավագ (10-12 դասարաններ) դպրոցը։
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական (իրականացվում է ուսումնարաններում և քոլեջներում), բարձրագույն մասնագիտական (բակալավրիատ, մագիստրատուրա, իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատություններում), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա)։
Կրթական ծրագրերն իրականացվում են առկա (ստացիոնար), հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (ընտանեկան և ինքնակրթության) ձևերով։
Միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքով։
Պարտադիր դպրոցական ուսուցման բացերը
![]() | |
---|---|
Պարտադիր դպրոցական ուսուցմանը չմասնակցող երեխաների քանակը ըստ մարզերի | |
2017-2018 ուսումնական տարում Հայաստանում դպրոց չի հաճախել դպրոցական տարիքի 274 երեխա[1]։
Ուսումնական հաստատություններ
Պետական բուհեր
Միջազգային և միջկառավարական բուհեր
Արտասահմանյան բուհերի մասնաճյուղեր
Արտադպրոցական կրթություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.