Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

From Wikipedia, the free encyclopedia

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Գյումրիի տեխնոպարկ, տեղեկատվական տեխնոլոգիայի զարգացման տեխնոլոգիական կենտրոն Գյումրիում։ Բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի բարգավաճմանը՝ այն վերածելով տեղեկատվական տեխնոլոգիայի ենթակառուցվածքներով առաջադեմ տեխնոլոգիական գոտու[1]։ Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը։

Արագ փաստեր Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Հիմնադրված ...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Հիմնադրված2014
Տեղագրություն Հայաստան, Գյումրի
Կայքգտկ.հայ
Փակել

Պատմություն

Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից[2]։ Կենտրոնի առաքելությունն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոն[3]։

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն ունի շուրջ 6500 մ2 ընդհանուր մակերես։ Համալիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ և գործում է որպես ինկուբացիոն կենտրոն՝ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների համար։

Կենտրոնի առաքելությունը․

Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ որը հնարավորություն կտա ստեղծել այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը աշխատում է 3 հիմնական ուղություններով՝ գործարարության խթանում, կրթական ծրագրերի իրականացում և միջոցառումների իրականացում։

Գործարարության խթանում.

Կենտրոնն աջակցություն է տրամադրում տարածաշրջանում գործող և սկսնակ ձեռնարկություններին՝ մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծառայությունները.

  1)Տարածաշրջանում գործող ձեռնարկությունների հնարավորությունների, կարիքների և խնդիրների բացահայտում, խորհրդատվության տրամադրում (բիզնես, կառավարչական, շուկայագիտական, տեխնոլոգիական և այլն)։

  2)Միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում ԳՏԿ և դրանց գործունեության խթանում։

  3) Բիզնես գաղափարի մրցույթների անցկացում։

Կրթական ծրագրերի իրականացում.

ԳՏԿ-ում կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը, այդ թվում իրականացվում են՝

  • Համագործակցություն տեղական և միջազգային կրթական հաստատությունների հետ, փոխանակման ծրագրերի իրականացում, ՏՏ և այլ տեխնոլոգիական ոլորտներում ֆորումների անցկացում։
  • Դասընթացների կազմակերպում ուղղված տարածաշրջանի առաջադեմ երիտասարդների կրթական հմտությունների և գիտելիքների զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ ՏՏ, ճարտարագիտություն, հեռահաղորդակցություն, մուլտիմեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն։
  • Դասընթացների կազմակերպում՝ ելնելով տարածաշրջանում գործող ձեռնարկությունների խնդիրներից ու զարգացման առաջնահերթություններից։
  • ԳՏԿ-ն առաջինն է, որը համագործակցելով ներառականությամբ զբաղվող կենտրոնների հետ անցկացնում է ծրագրավորման դասընթացներ, որը զարգացնում է 12-18 տարեկան դեռահասների և 12-24 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների տեխնոլոգիական հմտությունները, հնարավորություն ընձեռելով նրանց մուտք գործել աշխատաշուկա։

Միջոցառումների իրականացում

ԳՏԿ-ն իրականացնում է ամսական և տարեկան միջոցառումներ և ամենանաշանակակալին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը, որի նպատակն է միավորել ոլորտով հետաքրքված երիտասարդներին մարզերից, Գյումրու հաջողված փորձով կիսվել և ՏՏ ոլորտը զարգացնել նաև Հայաստանի մյուս մարզերում։

Լաբորատորիաներ

Կենտրոնն ունի մուլտիմեդիայի, ճարտարագիտության (մեխանիկա, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն) լաբորատորիաներ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.