From Wikipedia, the free encyclopedia
«Կռունկ հայոց աշխարհին», գրական, բանասիրական, վիճակագրական, բարոյախոսական և տեղեկատու ամսօրյա հանդես։ Լույս է տեսել 1860-1863 թվականներին Թիֆլիսում։ Խմբագիրն էր Մ. Աղաբեկյանը, հրատարակիչը՝ Համբարձում Էնֆիաճյանը։ Հանդեսը հայ ժողովրդի լուսավորության հիմնական գործոնները համարել է լեզուն, պատմությունը և կրոնը։ Կարևոր դեր է կատարել աշխարհաբար գրական հայերենի ձևավորման գործում՝ տպագրելով Խ. Աբովյանի («Օվսանա»), Պերճ Պռոշյանի («Սոս և Վարդիթեր», «Աղասի»), Դ. Շերմազանյանի, Ռ. Պատկանյանի, Ե. Սահակյանի, Հ. Ամիրբեկյանի և ուրիշների գեղարվեստական երկերը, Մ. Մամուրյանի «Անգլիական նամականի»-ի առաջին բաժինը։ Թարգմանաբար ներկայացրել է Պուշկինի և Հաֆեգի ստեղծագործություններից, բազմաթիվ գլուխներ Ռուսթավելու «Վագրենավորից»։ Ամսագիրն ավանդ ունի նաև հայ բանասիրության զարգացման բնագավառում (Մ. Տեր-Ազարյանցի, Մ. Աղաբեկյանի ուսումնասիրությունները, Հովսեփ կաթողիկոսի «Հիշատակարանք»-ը և այլ գործեր)։ Անդրադարձել է արևմտահայ քաղաքական կյանքի իրադարձություններին, Զեյթունի ապստամբությանը[1][2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.