Կոստանդ Բ, (630668) Բյուզանդական կայսրության կայսր 641-ից։ Կառավարել է 641668 թթ.։ Սպանվել է դավադրության հետևանքով։

Արագ փաստեր Կոստանդ Բ, Բյուզանդական կայսրության կայսր ...
Կոստանդ Բ
Բյուզանդական կայսրության կայսր
Thumb
Իշխանություն641-668
ՀունարենΚώνστας Β
Ծնվել է՝նոյեմբերի 7, 630(0630-11-07)[1][2]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն
Մահացել է՝սեպտեմբերի 15, 668(0668-09-15)[1] (37 տարեկան)
Վախճանի վայրՍիրակուզա, Բյուզանդական կայսրություն[3]
ԵրկիրԲյուզանդական կայսրություն
ԱզգությունՀայ
ՀարստությունՀերակլիոսներ
ՆախորդՀերակլիոս-Կոստանդին Գ
ՀաջորդողԿոստանդին Դ
ՏոհմԲյուզանդիան Հերակլիոսների օրոք
կայսր
ՀայրՀերակլիոս-Կոստանդին Գ
ՄայրGregoria?
ԵրեխաներԿոստանդին Դ, Tiberius? և Heraclius?
ՀավատքՈւղղափառություն
Փակել

Հերակլիոսի թոռը։ Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ։ Հայաստանում Կոստաս II-ը ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։

Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբ, կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653-ին, Կոստաս II-ը մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար։ Կոստաս II-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստաս II-ը Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստաս II-ը Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)։ Սպանվել է դավադրաբար, Սիրակուսեում։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.