Հերակլիոս-Կոստանդին Գ

From Wikipedia, the free encyclopedia

Հերակլիոս-Կոստանդին Գ

Հերակլիոս-Կոստանդին Գ (մայիսի 3, 612 - մայիսի 24, 641, Քաղկեդոն, Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն), Բյուզանդիայի կայսր (փետրվար - մայիսի 24, 641)։ Կոստանդին II-ի որդին, Հերակլիոսի թոռը։ Կառավարել է եղբոր հետ միասին։

Արագ փաստեր Հերակլիոս-Կոստանդին Գ, Ծնվել է՝ ...
Փակել

Նրա օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ է մղել արաբների դեմ։ Կայսրությանը սպառնացել են նաև սլավոններն ու լանգոբարդները։ Երկրի ներսում տեղի են ունեցել ավագանու ապստամբություններ[1]։

Կոստանդին Գ-ն Հայաստանում

Հայաստանում Կոստանդին Գ-ն ձգտել է դիմակայել արաբներին և այն պահել իր գերիշխանության տակ։ Կուրապաղատի պատվաստիճան է շնորհել և Հայոց իշխան նշանակել Վարազտիրոց իշխանին, որի մահից հետո՝ նրա որդի Սմբատին։ Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի արաբական կուսակալ Մուավիայի միջև դաշինքից հետո, 653 թվականին, Կոստանդին Գ-ն մեծ բանակով արշավել է Հայաստան, գրավել Դվինը, պաշտոնանկ արել Թեոդորոս Ռշտունուն, Հայոց իշխան նշանակել ոմն Մավրիանոսի, իսկ Մուշեղ Մամիկոնյանին՝ հայոց հեծելազորի հրամանատար[1]։

Կոստանդին Գ-ի գահակալության վերջին շրջանում հայերը, ապստամբելով արաբների դեմ, հպատակություն են հայտնել նրան։ Կոստանդին Գ-ն Համազասպ Մամիկոնյանին շնորհել է կուրապաղատի պատվաստիճան և նշանակել Հայոց իշխան։ Կոստանդին Գ-ն Պոլսի պատրիարքի հետ հրապարակել է հրովարտակ, որով հայերին պարտադրել է հավատի միաբանություն հույների հետ, բայց մերժվել է Դվինի ժողովում (648)[1]։

Սպանվել է դավադրաբար Սիրակուսեում[1]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.