ռուս նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Անդրեևիչ Սոմով (նոյեմբերի 18 (30), 1869[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 6, 1939[2][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[2]), ռուս նկարիչ, «Միր իսկուստվա» («Мир искусства») ամսագրի հիմնադիրներից։ Արվեստաբան Անդրեյ Սոմովի որդին։
Կոնստանտին Սոմով ռուս.՝ Константин Сомов | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Константин Андреевич Сомов |
Ծնվել է | նոյեմբերի 18 (30), 1869[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | մայիսի 6, 1939[2][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1892) և Կոլարոսսիի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարազարդող, ջրանկարիչ, նկարիչ և նկարիչ-փորագրող |
Ոճ | մոդեռնիզմ |
Ժանր | գրաֆիկա և գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և իլյուստրացիա[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Lady in Blue? և The Boxer? |
Հայր | Անդրեյ Սոմով |
ստորագրություն | |
Konstantin Somov Վիքիպահեստում |
Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի (1888-1897, 1913 թվականից՝ ակադեմիկոս) և Փարիզի Կոլարոսսի ակադեմիաներում։ Պետրոգրադի ազատ գեղարվեստական ուսումնական արվեստանոցների պրոֆեսոր (1918 թվականից)։ 1923 թվականին Ռուսաստանից մեկնել և 1925 թվականից ապրել է Փարիզում։ Կրել է «մոդեռն» ոճի անգլերեն և գերմաներեն գրաֆիկների, ինչպես և ռոկոկոյի արվեստի ու Վենեցիանովի դպրոցի վարպետների ազդեցությունը։ Դիմելով 18-րդ դարից մինչև 19-րդ դարի սկզբի ազնվական կենցաղին, իտալական կոմեդիա դելլ արտեի մոտիվների, էրոտիկ սյուժեների՝ Սոմովն իր գործերում ստեղծել է տիկնիկա-ստաֆֆաժային կերպարներով բնակեցված մտացածին, առանձնահատուկ մի «փոքր աշխարհ» («Զբոսանք անձրևից հետո», 1896 թվական, ռուսական թանգարան, Լենինգրադ, «Քնած երիտասարդ կինը», 1909 թվական, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Սոմոնովի բազմաթիվ դիմանկարներում բնորդի դիպուկ բնորոշումը հաճախ զուգակցված է «մոդեռն»-ին տիպական դիմանկար-դիմակի գաղափարի հետ (Ալեքսաանդր Բլոկի դիմանկարը, 1907 թվական, Տրետյակովյան պատկերասրահ)։ Ձևավորել է «Միր իսկուստվա» («Мир искусства») և «Յուգենդ» («Jugend») ամսագրերը, կատարել գրքերի պատկերազարդումներ, փոքրաչափ քանդակներ։ Սոմովի ինը աշխատանքներ գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.