Կոնստանդին Դ Լամբրոնացի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդին Դ Լամբրոնացի (Դրազարկցի) (1240-ականներ, Լամբրոն, Չամլըյայլա, Մերսինի մարզ, Թուրքիա - 1326[1], Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1]), Հայոց կաթողիկոս է նշանակվել 1323 թվականին։ Հաջորդել է Կոնստանդին Գ Կեսարացուն։
Կոնստանդին Դ Լամբրոնացի | |
---|---|
Ծնվել է | 1240-ականներ |
Ծննդավայր | Լամբրոն, Չամլըյայլա, Մերսինի մարզ, Թուրքիա |
Մահացել է | 1326[1] |
Մահվան վայր | Սիս, Ադանայի մարզ, Թուրքիա[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Ամենայն Հայոց Կաթողիկոս |
Ծնվել է մոտ 1240 թ.-ին Լամբրոն ամրոցում։ Մահացել է 1326 թվականին Սիս քաղաքում, ամփոփվել է Դրազարկի վանքում։ Եղել է Սսի եպիսկոպոսը և Դրազարկի վանքի առաջնորդը։
Մինչև կաթողիկոս դառնալը Կոստանդին Լամբրոնացին զբաղեցրել է Դրազարկի ուխտի առաջնորդի, ապա Սսի արքեպիսկոպոսի պաշտոնը։ Վերջինիս էր պատկանում նաև ջանցլերի կամ «Մեծաց ջանցլերի»` արքունի քարտուղարության պաշտոնը։
Սսի արքեպիսկոպոս Կոստանդին Լամբրոնացին մասնակցել է Սսի 1307 թվականիև Ադանայի 1317 թվականի ժողովներին։
Սկզբում գործակցել է իր նախորդին՝ Կոսաանդին Գ Կեսարցուն, սակայն կաթողիկոսական գահ բարձրանալուց (օծվել է հունվարի 6-ին, Սսում, ծերհասակում) հետո չի հարուցել դավանական վեճեր։ Ընդհակառակը, ենթադրվում է, որ սառել է Կոստանդին Դ Լամբրոնացու լատինասիրությունը, և նա Կիլիկիայի Հայոց թագավորության խնամակալ Օշին պայլի՝ Հռոմի հետ վարած թղթակցություններին ու բանագնացություններին չի մասնակցել՝ գրավելով չեզոք դիրք։ Հետամուտ է եղել երկրի քաղաքական կյանքի, նրա դիրքերի ու խաղաղության ամրապնդմանը։
Կոստանդին Դ Լամբրոնացու կաթողիկոսության շրջանում Կիլիկյան Հայաստանը գտնվում էր ռազմաքաղաքական բարդ իրավիճակում։ Լևոն Ե թագավորի անչափահաս լինելու պատճառով Հայոց կաթողիկոսը ստիպված զբաղվում է նաև քաղաքական գործունեությամբ։ Չնայած ծեր տարիքին ու տկարությանը` նա անձամբ է մեկնում Եգիպտոս՝ սուլթան Նասիրի հետ բանակցություններ վարելու։ 1323 թ.-ի մայիսի 31-ին Կիլիկիո Հայոց թագավորության և Եգիպտոսի սուլթանության միջև կնքվում է 15-ամյա հաշտության պայմանագիր, ըստ որի մամլուքները պարտավորվում էին 15 տարի չարշավել Կիլիկիա։ Այս պայմանագիրը որոշ ժամանակ խաղաղություն բերեց Կիլիկիո Հայոց թագավորությանը և երկարաձգեց նրա գոյությունը։
Կաթողիկոսական գահին Կոնստանդին Դ Լամբրոնացուն հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.