From Wikipedia, the free encyclopedia
Կոնդրատ Կրապիվա (իսկական անուն-ազգանունը՝ Կոնդրատ Կոնդրատևիչ Ատրախովիչ, փետրվարի 22 (մարտի 5), 1896 կամ մարտի 5, 1896[1], Nizok, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1991[2][1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), բելառուս խորհրդային գրող։ ԲԽՍՀ ժողովրդական գրող (1956), ԲԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950) և փոխպրեզիդենտ (1956)։ ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։ Մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը (1939), սպիտակ ֆինների դեմ մարտերին և Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։ Բազմաթիվ առակների, բանաստեղծությունների, պոեմների, պատմվածքների («Եղինջ», 1925, «Առակներ», 1927, «Մարդիկ-հարևաններ», 1928 և այլ ժողովածուներ) հեղինակ է։ Կոնդրատ Կրապիվայի դրամատիկական գործերից հայտնի են «Պարտիզաններ» (1937) դրաման, «Ով վերջինն է ծիծաղում» (1939, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941) կատակերգությունը, «Ժողովրդի հետ» (1948), «Մարդիկ և սատանաները» (1958) պիեսները։ Ետպատերազմյան խաղաղ կյանքին են նվիրված «Երգում են արտույտները» (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) և «Շահագրգռված անձ» (1953) կատակերգությունները։ Բելառուսական լեզվաբանական աշխարհագրության կոմպլեքսային աշխատանքներին մասնակցելու համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1971)։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
Կոնդրատ Կրապիվա բելառուս․՝ Кандрат Крапіва | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 5), 1896 կամ մարտի 5, 1896[1] |
Ծննդավայր | Nizok, Վանահոր Գավառ, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 7, 1991[2][1] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Արևելյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրականագետ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ, լրագրող, քաղաքական գործիչ և սցենարիստ |
Լեզու | բելառուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Բելառուսի պետական համալսարանի մանկավարժական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Ժանրեր | երգիծանք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն, Uzvyšša? և Մալադնյակ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Q13033363?, Պոլմիա, Q6482122?, Վոժիկ, Yakub Kolas and Yanka Kupala Institute of Language and Literature?, Q17047375?, Q50075633? և Yakub Kolas Institute of Linguistics? |
Պարգևներ | |
Kandrat Krapiva Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.