Կոնգուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կոնգուր (ույգ.՝ قوڭۇر تاغ, «դարչնագույն լեռ», չինարեն՝ 公格尔山, Gōnggé'ěr Shān, մոնղ.՝ Хонгор Таг), լեռնային զանգված չինական Պամիրա մասում, որը գտնվում է Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի տարածքում։ Վերին Կոնգուր (7649 մետր), Կոնգուրտյուբե (7530 մետր), Մուզթագ-Աթա (7546 մետր), Կոնգուրզմուզթագ լեռնաշղթայի բարձր գագաթները։
Կոնգուր | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Չինաստան |
Վարչատարածքային միավոր | Akto County? |
Լեռնաշղթա | Կաշգարյան լեռնաշղթա |
Մասն է | Պամիր |
Բարձրությունը ծովի մակարդակից | 7649 մետր |
Հարաբերական բարձրություն | 3585 մետր |
Կոնգուրը գտնվում է Մուզթագ-Աթա լեռների հյուսիսում և Կարակել լճի հյուսիս-արևելքում։ Մինչև 1900 թվականը այն եվրոպացիների համար բաց չի եղել։ Հետագայում կառուցվել է Կարակորումի խճուղին, որը կապել է Չինաստանը և Պակիստանը միմյանց, այդ պատճառով Կոնգուրը դարձել է ավելի մատչելի։ 1981 թվականի հուլիսի 5-ին Քրիս Բոնինգտոնի ղեկավարությամբ բրիտանական արշավախումբը կատարել է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Կոնգուր[1]։ 1956 թվականին Ե. Ա. Բելեցկովի գլխավորությամբ խորհրդա-չինական արշավախումը նվաճել է Կոնգուրտյուբեն։ Գագաթների միջև եղած հեռավորությունը կազմել է 10 կիլոմետր։ Լեռների վերին մասը ծածկված է սառույցով։ Կունգուրի հյուսիսային լանջը սնուցում է կենտրոնական և արևելյան Կարայալյակ սառցադաշտի մասնաճյուղը։ Կոնգուրի հարավային լանջին է թափվում Չիմգեն սառցադաշտի կենտրոնական ճյուղը, իսկ արևելյան կողմից սնուցում է ստանում հյուսիսային մասնաճյուղը։ Կարայալյակի և Չիմգենի երկարությունը կազմում է համապատասխանաբար 18,3 կմ և 21,3 կմ, սակայն ունեն նաև առավել ցածր լեզուներ (2750 և 3080 մ)։ Երկու սառցադաշտերն ունեն ընդլայնված արոտավայրեր։ Այդ արոտավայրերում բավականին հաճախ հանդիպում են յուրդ հովիվները։ Կոնգուրի լանջերը առավելապես մերկ են, ստորին գոտում, հյուսիսում և hյուսիս-արևելքում գրեթե կա բուսականություն։ Հիմնականում աճում է լեռնային գիհ և չիչխան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.