Կոմունիստ (թերթ, Բաքու)

թերթ From Wikipedia, the free encyclopedia

Կոմունիստ, օրաթերթ։ Լույս է տեսել 1920-1989 թվականին, Բաքվում շաբաթը 5 անգամ։ Խմբագիրներ՝ Ս. Խանոյան, Ս. Վարդանյան, Ի. Դովլաթյան, Ս. Մանուցյան, Ա. Վարդանյան, Գեղամ Անտելեպյան, Հ. Բաբլումյան, Ե. Գրիգորյան, Համո Ամիրխանյան, Տ. Գրիգորյան, Ե. Բաբայան, Է. Գրիգորյան։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Կոմունիստ, Տեսակ ...
Կոմունիստ
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էմայիսի 18, 1920
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջանական ԽՍՀ
ԳրասենյակԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Լուծարվել է1989
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Փակել

Առաջին տարիներին ներկայացրել է Ադրբեջանի տնտեսության վերակառուցմանն ուղղված միջոցառումները, ծանոթացրել հանրապետության հայ բնակչության առօրյային, տպագրել հայ գրողների գործեր։ Պայքարել է աշխատավորությանը ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության ոգով դաստիարակելու համար, պրոպագանդել լենինյան ազգային քաղաքականությունը, խորհրդային հայրենասիրությունը։ Սկզբնական շրջանում մասնակցել է խորհրդային կարգերի ամրապնդմանը, երկրի ինդուստրացմանն ու գյուղատնտեսության կոլեկտիվացմանը, տպագրել Վ. Ի. Լենինի «Ձախության» մանկական հիվանդությունը կոմունիզմի մեջ» աշխատությունը, Ս. Կիրովի, Ս. Օրջոնիկիձեի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Ն. Նարիմանովի, Ա. Միկոյանի, Արտաշես Կարինյանի և ուրիշների հոդվածները։ Լուսաբանել է Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի հերոսական պայքարը Հայրենական մեծ պատերազմում։

1960-ական թվականներից սկսած՝ տեղի կուսակցական և խորհրդային մարմինների ճնշման տակ առավել որոշակի է ուրվագծվել թերթի պասսիվ դիրքորոշումը Ադրբեջանի սահմաններում գտնվող հայկական տարածքների (Լեռնային Ղարաբաղ, Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) և հայաբնակ վայրերի հայ բնակչության հետապնդումների, հայկական հուշարձանների յուրացման կամ ոչնչացման փաստերի վերաբերյալ։ Թերթը փակվել է 1989 թվականի դեկտեմբերին[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.